«Զվարթնոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 89.249.199.216 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 141.136.76.68 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակներ՝ Հետշրջում SWViewer [1.3]
Տող 64.
 
Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սուրբ Գրիգոր անվամբ։ Այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սուրբ Գրիգոր, Առապարի Սուրբ Գրիգոր անուններով։
== Պատմությունը ==
եեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբբօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօօիիիիիիիիի,դսլսնֆբգկաեյռհֆբոԼՒՀՖԵՍՒՖՀ ԱՈՀՅԵՂՀՖՑԿՒՎՎ ԸՖՆԿՒՎԻՆ ՎՒԲՖՅՑՀՌԵՅՔՌԻԵՖԳԻԵՅՀՕՉՑԲԳՀՏԵՌՅԳԴԻԴՀԻՎՖԻՀԶԴԼ ՎՍՊԼՖՎ ՆՕԳ ՌՀՆԸՒԿՒԻՒԻՅՖԲԴԴՍՖԲՀՖ
Զվարթնոցը կառուցվել է [[Ներսես Գ Տայեցի]] կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։
Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ [[Սեբեոս]]ի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց [[Տրդատ Գ]] արքան և [[Գրիգոր Լուսավորիչ]]ը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։ XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ [[Թորոս Թորամանյան]]ի գիտական ղեկավարությամբ։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական IV–V դարերի կառույցներ։ Հնագույնը 0, 63 մ x 2, 7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ [[Ռուսա Բ]]-ի սեպագիր արձանագրությամբ։ Պեղումներով հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խցեր և այլն)։ Պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, սյուների խոյակներ, խարիսխներ, արևի քանդակազարդ ժամացույցը, խճանկարի, որմնանկարի և այլ մնացորդներ։ Տաճարի կառուցման համար օգտագործվել են տարբեր որակների և երանգների տուֆեր, պոչաքար, չեչաքար, փրփրաքար (պեմզա), վանակատ և այլն։
 
Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է։ Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով, որոնք վերին՝ կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ։ Տաճարն ունեցել է 5 շքամուտք։ Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով. որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը։ Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն։ Տաճարի բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան, հավանաբար՝ տաճարի ճարտարապետի անունը։
 
Հայկական ճարտարապետությունը կրել է Զվարթնոցի ազդեցությունը. այն վաղմիջնադարյան հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումար է։ Մեզ հասած հայկական ճարտարապետության կոթողներից զվարթնոցատիպ են Ներսես Գ Տայեցու կառուցած Իշխանի և Բանակի (VII դար), Աղվանքում՝ Լյակիթի (VII դար), Անիում՝ Գագկաշեն Սուրբ Գրիգոր (XI դար) եկեղեցիները։
 
1980–90-ական թվականներին վերականգնվել են Զվարթնոցի խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, առաջին աստիճանի պատերի ստորին մասը։
 
1905 թ-ին Թորոս Թորամանյանն ստեղծել է Զվարթնոցի գիտական վերակազմությունը, որի ստույգությունն ապացուցվել է 1906 թ-ին. ըստ Ասողիկ պատմիչի՝ XI դարի սկզբին Անիում Զվարթնոցի օրինակով կառուցված Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումներից հայտնաբերված մանրակերտով [մյուս իրեղեն ապացույցը Փարիզի Սեն Շապել եկեղեցու (1243–48 թթ.) որմնաքանդակներն են:
 
== Ճարտարապետություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զվարթնոց» էջից