«Ռոզա Մկրտչյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ մանկաբույժ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բժիշկ}} '''Ռոզա Հովհաննեսի Մկրտչյան''' ({{ԱԾ}}), հայ մանկաբույժ, Երևան քաղաքի գլխավոր մանկ...»:
(Տարբերություն չկա)

22:35, 6 Մայիսի 2020-ի տարբերակ

Ռոզա Հովհաննեսի Մկրտչյան (սեպտեմբերի 25, 1923(1923-09-25), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 1995(1995-03-06), Երևան, Հայաստան), հայ մանկաբույժ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբույժ։

Ռոզա Մկրտչյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1923(1923-09-25)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 6, 1995(1995-03-06) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունմանկաբույժ

Կենսագրություն

Ռոզա Հովհաննիսյանը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 25-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքում՝ 19-րդ դարում Ագուլիսից Թբիլիսի տեղափոխված Հովհաննես և Թամար Տեր-Մկրտչյանների ընտանիքում:

Կրթություն

1942-ից 1947 թվականերին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական Ֆակուլտետում:

Աշխատանքային գործունեություն

1962-1990 թվականներին աշխատել է Երևանի գործկոմի առողջապահության բաժնում՝ որպես Երևան քաղաքի գլխավոր մանկաբույժ: Նրա ջանքերով և անմիջական մասնակցությամբ է կառուցվել Երևան քաղաքի մանկական հիվանդանոցների, պոլիկլինիկաների, ծննդատների գերակշիռ մասը: Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, մանկական առողջապահության խնդիրներին վերաբերող բազմաթիվ ձեռնարկներ և մենագրություններ: Կանգնած է եղել Հայաստանում և հատկապես Երևան քաղաքում կանոնավոր մանկաբուժական ծառայության ստեղծման ակունքներում:

Պարգևներ

1965 թվականին Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով շնորհվել է «Հայկական ՍՍՀ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչումը: 1961 և 1963 թվականներին պարգևատրվել է Գերագույն խորհրդի պատվոգրերով:

Վախճան

Ռոզա Հովհաննիսյանը մահացել է 1995 թվականի մարտի 6-ին:

Ժառանգություն

Ռոզա Հովհաննիսյանի պատվին Երևան քաղաքի Մաշտոցի 15 հասցեում 2016 թվականին կանգնեցվել է հուշատախտակ[1][2]։

Ծանոթագրություններ

  1. «Տեղադրվել է ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը». armenpress.am. Վերցված է 2020-05-06-ին.
  2. «Երևանի կենտրոնում տեղադրվեց ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը (լուսանկարներ)». www.tert.am. Վերցված է 2020-05-06-ին.