«Քննարկում:Ադրբեջանցիները Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Չեզոքություն: Նոր բաժին
 
Տող 4.
 
Հոդվածի հետևյալ նախադասությունում (տես ստորև) անհրաժեշտ է նշել, թե երբվանից սկսած են բնակվել. «Նախքան Արցախյան հակամարտությունը՝ Հայաստանի տարածքում բնակվել են մեծ թվով ադրբեջանցիներ»: --[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 18:50, 10 Մարտի 2018 (UTC)
 
== Չեզոքություն ==
 
Ավելացրել եմ չեզոքության պիտակ։ Նախքան 1936 թվականը «ադրբեջանցի» ցեղանուն (էթնոնիմ), իսկ 1918-ից առաջ՝ նաև տեղաբնականուն (դեմոնիմ) գոյություն չի ունեցել, բայց հոդվածը չգիտես ինչու շարունակ հիշատակում է ուշ միջնադարում Հայաստանը բնակեցրած «ադրբեջանցի» ժողովրդի։ Մեկ այլ տեղ նշվում է, որ 1918-1920 թթ․ «ռազմական գործողությունների ֆոնին շատ ադրբեջանցիներ լքեցին Հայաստանը և հաստատվեցին իրենց հայրենի երկրում», ինչը, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Որպես աղբյուրներ լայնորեն օգտագործվել են ադրբեջանամետ և ադրբեջանական խիստ սուբյեկտիվ լրագրողական հոդվածներ և կեղծ-գիտական նյութեր։ «Ներկայիս կարգավիճակ» բաժնի առաջին պարբերությունը (մեծապես չափազանցված ու գունազարդված) աղբյուր չունի, երկրորդ պարբերության ծանոթագրություններից մեկը կապ չունի ծանոթագրված տեքստի հետ, մյուսը չգործող հասցե է տանում, երրորդը կապ չունի ենթադրաբար իրեն վերագրվող տեքստի մեծ մասի հետ, իսկ վերջին պարբերությունում նախորդից պատճենված է երկու նախադասություն, ապա ավելացված է ևս մեկ նախադասություն ու որպես աղբյուր է նշված միայն վերջին նախադասության աղբյուրը։--[[Մասնակից:Հայկ Ափրիկյան|Հայկ Ափրիկյան]] ([[Մասնակցի քննարկում:Հայկ Ափրիկյան|քննարկում]]) 16:07, 6 Մայիսի 2020 (UTC)
Return to "Ադրբեջանցիները Հայաստանում" page.