«Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 45.9.47.131 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 1.
{{Աուդիո հոդված|Hy-Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք (Mustafa Kemal Atatürk).ogg|հունիսի 20, 2019|6363675}}
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
ՈՒխտ'''Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք''' ({{lang-tr|Mustafa Kemal Atatürk}}, ({{ԱԾ}}), թուրքական բանակի սպա, հեղափոխական, հանդիսանում է [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] հիմնադիրը՝ լինելով հանրապետության առաջին նախագահը 1923-1938 թվականների ընթացքում։ Գաղափարական տեսանկյունից ծայրահեղական և ազգայնմոլ էր, իսկ նրա քաղաքականությունը և գաղափարախոսությունը հայտնի է [[քեմալականություն|քեմալիզմ]] անվամբ։
 
Աթաթուրքը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտում ապահովել է [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] հաղթանակը<ref name=zurcher142>Zürcher, ''Turkey : a modern history'', 142</ref>։ Առաջին համաշխարհային պատերազմում կայսրության պարտությունից և դրան հետևած կազմալուծումից հետո ղեկավարել է [[Քեմալական շարժում|թուրքական ազգային շարժումը]], որը պայքարում էր ընդդեմ [[Անտանտ|Դաշնակից պետությունների]], որոնք ցանկանում էին իրար մեջ բաժանել Թուրքիայի հիմնական տարածքները։ Ստեղծելով տարածքային կառավարություն Թուրքիայի ներկայիս մայրաքաղաք [[Անկարա]]յում՝ կարողացել է հաղթել Դաշնակիցների ուղարկած ուժերին. այն հետագայում հայտնի է դառնում թուրքական ազատագրական պատերազմ անունով։ Նա, այնուհետև, վերացրել է արդեն իսկ քայքայված Օսմանյան կայսրությունը և դրա փոխարեն հայտարարել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման մասին։ Որպես նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության նախագահ՝ Աթաթուրքն իրականացրել է քաղաքական, տնտեսական և մշակութային բարեփոխումներ, որի վերջնական նպատակն էր ստեղծել ժամանակակից, առաջադեմ և աշխարհիկ ազգ-պետություն։ Նա տարրական կրթությունը դարձրել է անվճար և պարտադիր՝ բացելով հազարավոր նոր դպրոցներ ողջ երկրի տարածքում։ Ներկայացրել է նաև լատինատառ [[Թուրքերեն|թուրքական այբուբենը]], որը փոխարինել է [[Թուրքերեն|օսմանյան այբուբենին]]։ Աթաթուրքի նախագահության շրջանում թուրք կանայք ձեռք են բերել քաղաքական և քաղաքացիական հավասար իրավունքներ՝ առաջ անցնելով շատ արևմտյան երկրներից<ref>Mastering Modern World History by Norman Lowe, second edition</ref>։ Մասնավորապես № 1580 հոդվածով կանայք 1930 թվականի ապրիլի 3-ին իրավունք են ստացել մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իսկ մի քանի տարի անց՝ 1934 թվականին, ընտրություններին մասնակցելու ամբողջական իրավունք ստացել՝ շատ ավելի շուտ, քան աշխարհի շատ այլ երկրներ<ref name="tempo">''Türkiye'nin 75 yılı'' , Tempo Yayıncılık, İstanbul, 1998, p.48,59,250</ref>։