«Դիարբեքիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 77.
 
== Պատմություն ==
Հիմնադրման ժամանակն անորոշ է։ Աքադդական սեպաձև արձանագրություններում հիշատակվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին՝ Ամեդու անունով։ Մ.թ.ա. 9-րդ դարում հիշատակվում է որպես Բիտ-Զամանի իշխանության կենտրոն։ Մ. թ. ա. [[9-րդ դար|9]]-[[8-րդ դար|8-րդ]] դարերում [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] գերիշխանության ներքո մասնակցել է հակաասորեստանյան պայքարին։ Մ.թ.ա. 330630-ական թվականերին [[Թիգլատպալասար III]]-ը գրավել է Դիարբեքիրը և դարձել Ասորեստանի «Տուրտանի տուն» անունով կուսակալության կենտրոն։ Ասորեստանյան տիրակալության քայքայումից հետո (մ.թ.ա. 7-րդ դարի վերջ) միացվել է [[Հայաստան]]ին։
 
Հայոց ավանդական պատմությունը Դիարբեքիրի կառուցումը վերագրում է [[Հայկազունի]] կամ [[Երվանդունի Տիգրան]]ին (մ.թ.ա. VIդ. 1-ին կես), որի անունով հայ պատմիչներն այն անվանել են նաև [[Տիգրանակերտ]]։ Այդ պատճառով պատմագիտության մեջ Դիարբեքիրը երբեմն շփոթել են [[Աղձնիք]] նահանգում [[Տիգրան Բ]]-ի հիմնած [[Տիգրանակերտ]]ի հետ։