«Օդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. ==Օդ== Օդը Երկրի մթնոլորտը կազմող գազային խառնուրդն է: Օդի` գազային խառնուրդ լինելու հանգամանքն առաջ...
 
Տող 11.
Կյանքի համար առավել կարևոր նշանակություն ունի թթվածինը, որի ընդհանուր զանգվածը Երկրի վրա 5,13.1015 տ է, իսկ Երկրի մթնոլորտը պարունակում է մոտ 1,18.1015 տ, որի պաշարները լրացվում են բույսերի կողմից: Որքան շատ բույսեր են լինում շրջապատում, այնքան ավելի մաքուր և թթվածնով հարուստ է տվյալ տեղանքի օդը:<br />
 
Մթնոլորտում իներտ գազերը հայտնվել են Երկրի հրաբխային գործունեության հետևանքով, իսկ CO2CO<sub>2</sub>-ը՝ օրգանական վառելիքի այրման և լուսասինթեզի միջոցով:
Վերջին հարյուրամյակում CO2CO<sub>2</sub>-ի և մյուս ջերմոցային գազերի բաղադրությունն օդում աննախադեպ աճել է և դարձել մեծամասշտաբ կլիմայական փոփոխությունների պատճառ: Իսկ էներգետիկայի և ծանր արդյունաբերության հսկայածավալ աճի հետևանքով փոխվում է ոչ միայն օդի բաղադրությունը, այլև մթնոլորտում կուտակվում են նաև պինդ գոյացություններ՝ փոշի, մուր և այլն, որոնք դառնում են ծխամշուշների (սմոգ) և նման այլ երևույթների առաջացման պատճառ: Օդի վրա վնասակար ազդեցություն են թողնում նաև տրանսպորտային միջոցների արտանետումները: Օդում կարող են հայտնվել նաև տարբեր միկրոօրգանիզմներ ևս, այդ թվում՝ ախտածին, և վարակի պատճառ դառնալ:<br />
Մթնոլորտային օդում մշտապես կան ջրային գոլորշիներ, որոնց միջին պարունակությունը կոչվում է օդի խոնավություն: Բարձր խոնավության դեպքում դժվար տանելի են ինչպես շոգը, այնպես էլ ցուրտը: Մարդու բնականոն ջերմընկալման համար կարևոր է նաև օդի շարժումը: Շարժման առավել բարենպաստ արագությունը ձմռանը 0,15 մ/վ է, ամռանը՝ 0,2–0,3 մ/վ:<br />
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օդ» էջից