«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 6.
Դատարանը կազմված է Դատարանի նախագահից և 16 դատավորից։
Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝
#) ապահովում է Դատարանի բնականոն գործունեությունը,
#) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահության պահպանմանը,
#) հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
#) դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
#) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ,
#) դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, վերաբաշխում է նրա վարույթում գտնվող գործերը,
#) Դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող,
#) վերահսկում է Դատարանի աշխատակազմի գործունեությունը,
#) ներկայացնում է Դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,
#) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։
 
Դատարանն ունի աշխատակազմ, որը հանդիսանում է Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը և ծառայում է ապահովելու համար դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով։