«Միհր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Միհր (արեւմտահայերէն)}}
❤️
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 6.
}}
 
'''Միհր`,''', հայոց դիցարանում լույսի, մաքրության աստվածը։ Ենթադրվում է, որ [[Հայաստան]]ի հնագույն մայրաքաղաք [[Արմավիր]]ում ևս գտնվել է Միհրին ձոնված տաճար։ Միհրի պաշտամունքն սկսում է վերանալ մթա [[4-րդ դար]]ում։ Լույսի, մաքրության աստծո պաշտամունք է եղել նաև հին աշխարհի այլ երկրներում, որտեղ այն կոչվել է [[Միթրաս]]։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։ Ըստ հնագույն հավատքի աշխարհը ներկայացնում էր աղի մի ծով ([[Վանա լիճ]]ը), որի մեջ կա մի ժայռ, և երբ երկինքը պատվում է, լույս է ընկնում ժայռի վրա և քիչ ժամանակ հետո ծնվում է արարչագործ Միհրը՝ մերկ, գլխին՝ հայկական (փռուգիական) գլխարկ, ձախ ձեռքին՝ ջահ, որով էլ լուսավորում է աշխարհը։ Միհրը՝ սպանելով ցուլին նրա մասերից արարում է աշխարհը և հաստատում աստվածային օրենքը։ Միհրի պաշտամունքի վերաբերյալ առաջին հիշատակությունը վերաբերում է Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցած [[Միտաննի]] թագավորությանը։ Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր։ Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Նրան նվիրված տաճարի ավերակներ են հայտնաբերվել [[Արտաշատ]] մայրաքաղաքի տարածքում. այն կառուցված է եղել սև մարմարից և վերակառուցվել է առաջին դարում՝ [[Տրդատ Ա]]-ի կողմից։ Նեմրութ լեռան վրա գտնող [[Անտիոքոս Ա Կոմմագենացի|Անտիոքոս Ա]]-ի դամբարանի մոտ կառուցված արձանախմբում կա նաև Միհրը՝ նստած Արամազդի ձախ կողքին։ Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն։ Միհրի աստվածության վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են։
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միհր» էջից