«Ռոման Ալավերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
Աշխատանքները վերաբերում են [[լազերային ֆիզիկա]]յին և [[Հեղուկ բյուրեղներ|հեղուկ բյուրեղների]] [[ոչ գծային օպտիկա]]յին, լուսա- և ակուստահիդրոդինամիկային<ref> Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007:</ref>:
«Ոչ գծային օպտիկական երևույթներ փուլային անցումների և անկայունությունների տիրույթում» աշխատանքի համար 1986 թվականին պարգևատրվել է [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի հանրապետության]] [[Գիտատեխնիկական ընկերություններ|գիտատեխնիկական ընկերության]] «Լավագույն գիտական աշխատանքի համար» [[Մրցանակ|մրցանակով]]: Շարունակելով հիմնարար հետազոտությունները [[Լազեր|լազերային ճառագայթման]] և [[Հեղուկ բյուրեղներ|հեղուկ բյուրեղների]] փոխազդեցության բնագավառում՝ 2000 թվականին Ռ. Ալավերդյանը ներկայացնում և հաջողությամբ պաշտպանում է «Մակածված անկայունություններ, կրիտիկական երևույթներ, հեղուկ բյուրեղներ» թեմայով դոկտորական ատենախոսությունը: Ռ. Ալավերդյանի գիտական գործունեությունը հիմնականում նվիրված է հեղուկ բյուրեղների [[Ոչ գծային օպտիկա|ոչ գծային օպտիկական]] հատկությունների և հեղուկ բյուրեղներում մակածված անկայունությունների և կառուցվածքային [[Փուլային անցումներ|փուլային անցումների]] փորձարարական ուսումնասիրությանը: Նշված ուղղություններով նա հրապարակել է ավելի քան 197 գիտական հոդվածներ, որոնց գերակշիռ մասը միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում են տպագրված: Ռ. Ալավերդյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 10 թեկնածուական ատենախոսություններ: Նա հեղինակ է մի շարք գիտամեթոդական և ուսումնամեթոդական հրապարակումնների:
 
 
== Մրցանակներ ==
* ՀՀ գիտատեխնիկական ընկերության մրցանակ (1986):
* ԵՊՀ «Ոսկե մեդալ» (2019):
 
== Երկեր ==