«Գնարբուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ . oգտվելով ԱՎԲ
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Advanced mobile edit
Տող 4.
({{lang-lat|primula}})։ [[Գնարբուկազգիներ]]ի ընտանիքի [[բույս]]։ [[Տերև]]ներն արմատամերձ են, [[ծաղիկներ]]ը երկսեռ՝ կանոնավոր հավաքված [[հովանոց]]ավոր կամ գլխիկավոր [[ծաղկաբույլ]]ում։ [[Պտուղ]]ը [[տուփ]]իկ է։ Հայտնի է ավելի քան 500 տեսակ՝ տարածված [[Եվրոպա]]յի ու [[Ասիա]]յի բարեխառն շրջաններում և [[լեռ]]ների ալպիական գոտում։ Նախկին [[ԽՍՀՄ]] տարածքում հանդիպում է 67 տեսակ, իսկ 13 տեսակ՝ [[ՀՀ]]-ի անտառային և վերին լեռնային գոտում։ Որոշ տեսակներ [[դեկորատիվ]] են։ Հանդիպում է ամենաբազմազան գունավորումներով։ Հայտնի են նաև այս ծաղկի լիաթերթիկ ձևերը։ Մեր հանրապետությունում աճում են միայն 13-ը՝ անտառային և վերին անտառային գոտիներում, [[բացատ]]ներում, հովիտներում, այգիներում, ճամփեզրերին և այլուր<ref>Հայաստանի դեղաբույսերը, Ա. Թորոսյան, «Հայաստան» հրատարալկություն, Երևան-1983</ref>:
== Քիմիական բաղադրություն ==
[[Ծաղիկ]]ները պարունակում են սապոնիններ, ֆենոլային գլիկոզիդներ, սալիցիլաթթվային եթեր, ֆլավոններ, C, E վիտամիններ և [[կարոտին]]: [[Արմատ]]ում բացի վերոնշյալ բացադրիչներից կան նաև դաբաղանյութեր։C վիտամինի քանակը առանձին տեսակների մեջ հասնում է մինչև 1000-1713մգ1713 մգ%-ի։ դեղաբույսը հարուստ է [[մանգան]]ով:
 
== Բուժական նշանակություն ==
Բուժման նպատակով կիրառվում է ամբողջական բույսը։ [[Ծաղիկ]]ները և [[տերև]]ները հավաքում են ծաղկման սկզբում, իսկ արմատը և կոճղարմատը հանում են գարնանը կամ աշնանը։ Հումքը չորացնում են բացօթյա կամ քամհարվող սենյակում։ Նրա պիտանելիությունը 2 տարի է։ Ծաղիկների [[եփուկ]]ը կիրառվում է [[նյարդ]]երն ամրապնդելու համար, հազի և [[հևոց]]ի ժամանակ։ Որպես խուխամուղ այն լայն կիրառում ունի բրոնխիտների, [[թոքաբորբ]]երի, կապույտ հազի, [[բորնխիալ ասթմա]]յի, ցրտառական մի շարք հիվանդությունների, [[գրիպ]]ի, ռևմատիկ ցավերի ժամանակ և այլն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գնարբուկ» էջից