«Ռոման Ալավերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ռոմա Ալավերդյանը ծնվել է 1956 թվականի մայիսի 14-ին Ադրբեջանի [[Դաշքեսանի շրջան]]ի [[Փիփ|Զագլիկ]] գյուղում, մանկավարժի ընտանիքում: 1973 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և նույն ուս. տարում ընդունվել [[Երևանի պետական համալսարան|Երևանի պետական համալսարանի]] ֆիզիկայի ֆակուլտետը, 1978 թվականին՝ ավարտել այն և նույն թվականից աշխատանքի անցել [[ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ]]ի [[Օպտիկա|օպտիկայի]] ամբիոնում, որտեղ աշխատում է մինչ այսօր: 1978 թվականին պաշտպանել է ավարտական թեզը և ստացել ֆիզիկոսի որակավորում, 1978-1979 թվականներին եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի ավագ լաբորանտ: 1982-1986 թվականներին սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում, որի ընթացքում իրականացրել է մի շարք հիմնարար հետազոտություններ՝ լազերային ֆիզիկայի և օպտիկայի բնագավառներում<ref>Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 65-66</ref>: Ավարտելով ասպիրանտուրան՝ հաջողությամբ պաշտպանում է «Ոչ գծային ալիքային փոխազդեցություներ և անկայունություններ անհամասեռ անիզոտրոպ միջավայրերում» թեմայով իր [[ատենախոսություն|ատենախոսությունը]], որի համար ԽՍՀՄ ԲՈՀ-ը 1987 թվականին Ռ. Ալավերդյանին շնորհում է ֆիզիկա-մաթեմատիկական [[Գիտությունների թեկնածու|գիտությունների թեկնածուի]] կոչումը: 1979-1986 թվականներից Ալավերդյանը աշխատել է ֆիզիկայի ֆակուլտետում որպես [[Ինժեներ|ինժեներ]]: 1986-1993 թվականներին՝ գիտաշխատող, 1993-2000 թվականներին՝ ասիստենտ, 2000-2009 թվականներին՝ դոցենտ, 2009 թվականից՝ պրոֆեսոր<ref>[http://ysu.am/science/hy/Roman-Allahverdyan Ռոման Բախշիի Ալավերդյան]</ref>: «Armenian Journal of Physics» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա, աղջիկը՝ Գոհար Ալավերդյան, տղան՝ Կարեն Ալավերդյան: Կարեն Ալավերդյանը, այժմ աշխատում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնում և համատեղության կարգով շարունակում է ուսումն ու գիտական հետազոտությունները [[Կանադա|Կանադայի]] [[Լավալի համալսարան|Լավալի համալսարանում]]:
 
== Աշխատանքներ ==
Աշխատանքները վերաբերում են [[լազերային ֆիզիկա]]յին և [[Հեղուկ բյուրեղներ|հեղուկ բյուրեղների]] [[ոչ գծային օպտիկա]]յին, լուսա- և ակուստահիդրոդինամիկային<ref> Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007:</ref>: