«Եփեսոսի Գ տիեզերական ժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Եփեսոսի Գ տիեզերական ժողով''', քրիստոնյա եկեղեցու [[Տիեզերական ժողովներ|տիեզերական ժողով]], գումարվել է 431թ. [[հունիսի 22]]-ին [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] [[Թեոդոսիոս Բ Փոքր]] կայսրի հրամանով [[Եփեսոս]] քաղաքում: Մասնակցել է 200 եպիսկոպոս: Առիթը Կ. Պոլսի [[պատրիարք]] [[Նեստոր]]ի (428–431[[428]]–[[431]]) վարդապետությունն էր և [[Քրիստոս]]ի մարդկային ու աստվածային բնությունների շուրջ դավանաբանական վեճը, որ եկեղեցու պատմության մեջ մտել է «Քրիստոսաբանական մեծ վեճ» անունով: Վեճին սկիզբ էին դրել Ալեքսանդրիայի[[Ալեքսանդրիա]]յի աստվածաբանական դպրոցի ներկայացուցիչ, Ալեքսանդրիայի պատրիարք [[Կյուրեղ Ալեքսանդրացի]]ն և Անտիոքի աստվածաբանական դպրոցի ներկայացուցիչ, Կ. Պոլսի պատրիարք Նեստորը: 430-ին երկու կողմերը դիմել են Հռոմին, նույն թվականին Հռոմում գումարված ժողովում Կղեստիանոս պապն իբրև Կյուրեղ Ալեքսանդրացու կողմնակից սպառնացել է բանադրել Նեստորին: Դրանից հետո Կյուրեղ Ալեքսանդրացին Ալեքսանդրիայում ժողով է գումարել, դատապարտել Նեստորին և ժողովի որոշումին կցել իր 12 նշանավոր նզովքները: Դրանց ի պատասխան Նեստորը հրապարակել է իր 12 հականզովքները: Նեստորի կողմն են անցել [[Անտիոք]]ի պատրիարք [[Հովհաննես Անտիոքացի]]ն, Սամոսատի Անդրեաս և Կյուրոսի Թեոդորետ եպիսկոպոսները: Հայտնի է [[Թեոդորետ եպիսկոպոս]]ի հակակյուրեղյան նամակը: Ալեքսանդրիայի դեմ ոտքի է կանգնել ողջ Անտիոքի դպրոցը: Հակամարտությունը գնալով բորբոքվել է, և բյուզանդական կայսրը հրավիրել է տիեզերական ժողով՝ հարթելու համար Ընդհանրական եկեղեցու ներսում ծագած վեճերը: Կյուրեղ Ալեքսանդրացին, որի կողմն էր անցել Եփեսոսի Մեմնոն եպիսկոպոսը, չսպասելով Հռոմի և Ասորիքի եպիսկոպոսների ժամանելուն, բացել է ժողովը, բանադրել Նեստորին և նրա կողմնակիցներին՝ որպես ՙհայհոյիչ Որդւոյն Աստուծոյ Յիսուսի Քրիստոսի և սուրբ Աստուածածին Մարիմայ՚: Մի քանի օր անց, հունիսի 26-ին, տեղ է հասել Հովհաննես Անտիոքացին Ասորիքի 34 եպիսկոպոսների հետ միասին, տեղի ունեցած ժողովը հայտարարել է անօրինական, գումարել առանձին ժողով, դատապարտել Կյուրեղ Ալեքսանդրացուն ու Մեմնոնին և իր որոշումն ուղարկել Թեոդոսիոս II կայսրին: Կայսրը մի թղթով ընդունել է երկու ժողովների վճիռներն էլ և աթոռներից զրկել և՜ Նեստորին, և՜ Կյուրեղին, ինչպես նաև՝ Եփեսոսի եպիսկոպոս Մեմնոնին: Սակայն Կյուրեղի կողմնակիցները, չհամաձայնելով այդ որոշման հետ և վստահ իրենց հաղթանակին, ստիպել են կայսրին վերանայել իր վճիռը: Կայսրի վերջնական որոշման վրա ազդել է Կյուրեղի կողմնակիցների հզորությունը, նաև այն, որ Հռոմն այդ ժամանակ կողմ էր Կյուրեղ Ալեքսանդրացուն և հանձնարարել էր բանադրել Նեստորին: Թեոդոսիոս II-ը ի վերջո ընդունել է Կյուրեղ Ալեքսանդրացու նախագահած ժողովի որոշումները, այն հռչակել է տիեզերական, աքսորել Նեստորին, իսկ Կյուրեղին և Մեմնոնին կրկին բազմեցրել իրենց աթոռներին:
 
Եփեսոսի Գ տիեզերական ժողովը Հավատո նոր հանգանակ չի հաստատել, այլ հավանություն է տվել Կյուրեղ Ալեքսանդրացու նզովքներին՝ որպես հավատքի սահման և ուղղափառ դավանություն: Ժողովի որոշումներն ընդհանրապես անտիոքյան աստվածաբանության մերժումն էին, քան սոսկ Նեստորի վարդապետության դատապարտում: Քրիստոս Որդին Աստված է ըստ բնության, թեև եղավ մարդ (մարդացյալ Աստված), և նրանում գործում են միավորված երկու բնությունները: Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են Աստծո Բանին, անշփոթ, անխառն, անփոփոխ և անայլայլելի ձևով: Ոչ թե երկու որդի և երկու Քրիստոս, մեկը՝ շնորհիվ որդեգրության՝ Աստված, ճշմարիտ և երկրպագելի (աստվածացած մարդ), մյուսը՝ ծնունդով մարդ, ոչ երկըրպագելի, ոչ թե երկու առանձին, իրարից անջատ բնություններ (Նեստոր), այլ՝ Աստվածամարդ՝ բնությունների անշփոթ և անբաժանելի միավորությամբ. մի Տեր, մի Հիսուս, մի դեմք և միացյալ աստվածամարդկային բնություն (ընդդեմ Նեստորի): Ս. Կույս Մարիամն Աստվածածին է և ոչ թե սոսկ մարդածին ու Քրիստոսածին (հակառակ Նեստորի), քանզի նա ոչ թե սկզբնավորեց Աստվածազգեստ մարդու, այլ՝ ծնեց Մարմնացյալ Բանին, այսինքն՝ մարդու կերպարանք տվեց հավիտենությունից առաջ ծնված Աստծո Որդուն՝ Հիսուսին (Կյուրեղ-եփեսոսյան դավանություն): Ժողովն ընդունել է 6 կանոն՝ բոլորն ուղղված Նեստորի և նրա համախոհների դեմ: Կանոններն արգելել են որևէ մի հոգևորականի հաղորդություն ունենալ նրանց հետ կամ քարոզել նեստորականների գրվածքներ, հակառակ դեպքում օրինազանցներին սպառնում էր աստիճանազրկում և եկեղեցուց արտաքսում: