«Եփեսոսի Գ տիեզերական ժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Եփեսոսի Գ տիեզերական ժողով, քրիստոնյա եկեղեցու տիեզերական ժողով, գումարվել ...
 
չNo edit summary
Տող 1.
'''Եփեսոսի Գ տիեզերական ժողով''', քրիստոնյա եկեղեցու [[Տիեզերական ժողովներ|տիեզերական ժողով]], գումարվել է 431թ. հունիսի 22-ին բյուզանդական [[Թեոդոսիոս Բ Փոքր]] կայսրի հրամանով [[Եփեսոս]] քաղաքում: Մասնակցել է 200 եպիսկոպոս: Առիթը Կ. Պոլսի [[պատրիարք]] [[Նեստոր]]ի (428–431) վարդապետությունն էր և [[Քրիստոս]]ի մարդկային ու աստվածային բնությունների շուրջ դավանաբանական վեճը, որ եկեղեցու պատմության մեջ մտել է «Քրիստոսաբանական մեծ վեճ» անունով: Վեճին սկիզբ էին դրել Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի ներկայացուցիչ, Ալեքսանդրիայի պատրիարք [[Կյուրեղ Ալեքսանդրացի]]ն և Անտիոքի աստվածաբանական դպրոցի ներկայացուցիչ, Կ. Պոլսի պատրիարք Նեստորը: 430-ին երկու կողմերը դիմել են Հռոմին, նույն թվականին Հռոմում գումարված ժողովում Կղեստիանոս պապն իբրև Կյուրեղ Ալեքսանդրացու կողմնակից սպառնացել է բանադրել Նեստորին: Դրանից հետո Կյուրեղ Ալեքսանդրացին Ալեքսանդրիայում ժողով է գումարել, դատապարտել Նեստորին և ժողովի որոշումին կցել իր 12 նշանավոր նզովքները: Դրանց ի պատասխան Նեստորը հրապարակել է իր 12 հականզովքները: Նեստորի կողմն են անցել [[Անտիոք]]ի պատրիարք [[Հովհաննես Անտիոքացի]]ն, Սամոսատի Անդրեաս և Կյուրոսի Թեոդորետ եպիսկոպոսները: Հայտնի է [[Թեոդորետ եպիսկոպոս]]ի հակակյուրեղյան նամակը: Ալեքսանդրիայի դեմ ոտքի է կանգնել ողջ Անտիոքի դպրոցը: Հակամարտությունը գնալով բորբոքվել է, և բյուզանդական կայսրը հրավիրել է տիեզերական ժողով՝ հարթելու համար Ընդհանրական եկեղեցու ներսում ծագած վեճերը: Կյուրեղ Ալեքսանդրացին, որի կողմն էր անցել Եփեսոսի Մեմնոն եպիսկոպոսը, չսպասելով Հռոմի և Ասորիքի եպիսկոպոսների ժամանելուն, բացել է ժողովը, բանադրել Նեստորին և նրա կողմնակիցներին՝ որպես ՙհայհոյիչ Որդւոյն Աստուծոյ Յիսուսի Քրիստոսի և սուրբ Աստուածածին Մարիմայ՚: Մի քանի օր անց, հունիսի 26-ին, տեղ է հասել Հովհաննես Անտիոքացին Ասորիքի 34 եպիսկոպոսների հետ միասին, տեղի ունեցած ժողովը հայտարարել է անօրինական, գումարել առանձին ժողով, դատապարտել Կյուրեղ Ալեքսանդրացուն ու Մեմնոնին և իր որոշումն ուղարկել Թեոդոսիոս II կայսրին: Կայսրը մի թղթով ընդունել է երկու ժողովների վճիռներն էլ և աթոռներից զրկել և՜ Նեստորին, և՜ Կյուրեղին, ինչպես նաև՝ Եփեսոսի եպիսկոպոս Մեմնոնին: Սակայն Կյուրեղի կողմնակիցները, չհամաձայնելով այդ որոշման հետ և վստահ իրենց հաղթանակին, ստիպել են կայսրին վերանայել իր վճիռը: Կայսրի վերջնական որոշման վրա ազդել է Կյուրեղի կողմնակիցների հզորությունը, նաև այն, որ Հռոմն այդ ժամանակ կողմ էր Կյուրեղ Ալեքսանդրացուն և հանձնարարել էր բանադրել Նեստորին: Թեոդոսիոս II-ը ի վերջո ընդունել է Կյուրեղ Ալեքսանդրացու նախագահած ժողովի որոշումները, այն հռչակել է տիեզերական, աքսորել Նեստորին, իսկ Կյուրեղին և Մեմնոնին կրկին բազմեցրել իրենց աթոռներին:
 
Եփեսոսի Գ տիեզերական ժողովը Հավատո նոր հանգանակ չի հաստատել, այլ հավանություն է տվել Կյուրեղ Ալեքսանդրացու նզովքներին՝ որպես հավատքի սահման և ուղղափառ դավանություն: Ժողովի որոշումներն ընդհանրապես անտիոքյան աստվածաբանության մերժումն էին, քան սոսկ Նեստորի վարդապետության դատապարտում: Քրիստոս Որդին Աստված է ըստ բնության, թեև եղավ մարդ (մարդացյալ Աստված), և նրանում գործում են միավորված երկու բնությունները: Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են Աստծո Բանին, անշփոթ, անխառն, անփոփոխ և անայլայլելի ձևով: Ոչ թե երկու որդի և երկու Քրիստոս, մեկը՝ շնորհիվ որդեգրության՝ Աստված, ճշմարիտ և երկրպագելի (աստվածացած մարդ), մյուսը՝ ծնունդով մարդ, ոչ երկըրպագելի, ոչ թե երկու առանձին, իրարից անջատ բնություններ (Նեստոր), այլ՝ Աստվածամարդ՝ բնությունների անշփոթ և անբաժանելի միավորությամբ. մի Տեր, մի Հիսուս, մի դեմք և միացյալ աստվածամարդկային բնություն (ընդդեմ Նեստորի): Ս. Կույս Մարիամն Աստվածածին է և ոչ թե սոսկ մարդածին ու Քրիստոսածին (հակառակ Նեստորի), քանզի նա ոչ թե սկզբնավորեց Աստվածազգեստ մարդու, այլ՝ ծնեց Մարմնացյալ Բանին, այսինքն՝ մարդու կերպարանք տվեց հավիտենությունից առաջ ծնված Աստծո Որդուն՝ Հիսուսին (Կյուրեղ-եփեսոսյան դավանություն): Ժողովն ընդունել է 6 կանոն՝ բոլորն ուղղված Նեստորի և նրա համախոհների դեմ: Կանոններն արգելել են որևէ մի հոգևորականի հաղորդություն ունենալ նրանց հետ կամ քարոզել նեստորականների գրվածքներ, հակառակ դեպքում օրինազանցներին սպառնում էր աստիճանազրկում և եկեղեցուց արտաքսում:
Տող 7.
 
Հայ եկեղեցին Եփեսոսի Գ տիեզերական ժողովի և 200 հայրապետների հիշատակը տոնում է [[Վարդավառ]]ի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը կամ Վարդավառին հաջորդող առաջին շաբաթ օրը՝ օգոստոս ամսին:
 
[[Կատեգորիա:Տիեզերական ժողովներ]]
 
[[ar:مجمع أفسس]]
[[bg:Трети вселенски събор в Ефес]]
[[ca:Concili d'Efes]]
[[cs:Efezský koncil]]
[[da:Koncilet i Efesos]]
[[de:Konzil von Ephesos]]
[[el:Σύνοδος της Εφέσου]]
[[en:First Council of Ephesus]]
[[eo:Koncilio de Efeso]]
[[es:Concilio de Éfeso]]
[[eu:Efesoko kontzilioa]]
[[fi:Efesoksen kirkolliskokous]]
[[fr:Concile d'Éphèse]]
[[gl:Concilio de Éfeso]]
[[he:ועידת אפסוס]]
[[hr:Efeški sabor]]
[[hu:Epheszoszi zsinat]]
[[id:Konsili Efesus]]
[[it:Concilio di Efeso]]
[[ja:エフェソス公会議]]
[[ka:ეფესოს საეკლესიო კრება]]
[[ko:에페소스 공의회]]
[[la:Concilium Ephesinum]]
[[lt:Efezo susirinkimas]]
[[lv:Efesas koncils]]
[[mk:Трет вселенски собор]]
[[nl:Concilie van Efeze (431)]]
[[nn:Konsilet i Efesos]]
[[no:Konsilet i Efesos]]
[[pl:Sobór efeski]]
[[pt:Primeiro Concílio de Éfeso]]
[[ro:Conciliul de la Efes]]
[[scn:Cunciliu di Èfesu]]
[[sh:Prvi efeški sabor]]
[[sl:Prvi efeški koncil]]
[[sr:Трећи васељенски сабор]]
[[sv:Konciliet i Efesus]]
[[sw:Mtaguso wa Efeso]]
[[tr:Birinci Efes Konsili]]
[[uk:Ефеський собор]]
[[zh:以弗所公會議]]