«Գիհի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
 
== Բուժական նշանակությունը ==
[[Պատկեր:Գիհի, Խոսրովի անտառ պետական արգելոց - Juniper, Khosrov Forest State Reserve.jpg|270px|մինի|աջից|[[Խոսրովի անտառ պետական արգելոց|Խոսրովի անտառ պետական արգելոցում]] աճող գիհի]]
Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են իգական հասուն կոնապտուղները, որոշ չափով՝ փշատերևը և բնափայտից ստացվող կուպրը: Սակայն առանձին տեսակների կոնապտուղները, թունավոր են: Անհրաժեշտ է իմանալ, որ թունավոր գիհու կոնապտղի մեջ կա միայն 2 սերմիկ, այն սև-կապտավուն է, ծածկված մոմանման փառով, իսկ փշատերևը կնճռոտված է, առանց ակոսիկների: Մինչդեռ բուծական լայն կիրառում ունեցող գիհիների իգական կոնապտուղները սև գորշավուն են, պարունակում են 3 սերմիկ, տերևները սուր ասեղանման են, վերևից ակոսավոր: Կոնապտուղները հավաքում են աշնանը հումքը չորացնում են ստվերում, միջանցիկ քամու տակ. պահում թղթով պաստառված ամաններում կամ պարկերի մեջ: Կոնապտուղների մակերեսը հարթ է, փայլուն, անթափանց գնդաձև կամ ձվաձև, գորշ սևավուն, յուրահատուկ դուրեկան հոտով, քաղցր համով: Հումքը պիտանի է օգտագործման 2-3 տարի:
Գիհի բժշկության մեջ կիրառվում է շատ վաղուց: Այն օգտագործվել է գեղձախտի, [[լնդախտ]]ի, ջրգողության, մալարիայի և մի շարք կանացի հիվանդությունների, արտաքին՝ քոսի, ռեմատիզմի, պոդագրայի և այլ դեպքում: Ավիցեննան դեղաբույսը հիմնականում խառնուրդների ձևով օգտագործել է ջերմային վիճակի հետ կապված քնկոտության, բերանի վատ հոտի, ատամների ախտահարման, լնդերի վերքերի, բրոնխիալ ասթմայի, ստամոքսի սուր և խրոնիկական բորբոքումների ժամանակ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գիհի» էջից