«Ատրպատական»–ի խմբագրումների տարբերություն

Հետ է շրջվում 6901826 խմբագրումը, որի հեղինակն է՝ 37.252.91.234 (քննարկում) մասնակիցը
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
(Հետ է շրջվում 6901826 խմբագրումը, որի հեղինակն է՝ 37.252.91.234 (քննարկում) մասնակիցը)
Պիտակ: Հետ շրջել
 
Մ.թ.ա. 7-6-րդ դարերում [[Մարաստան]]ի հյուսիսային երկրամասն էր, 6-4-րդ դարերում [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան Իրանի]] [[Փոքր Մարաստան]] սատրապությունը։ Տարածվում էր [[Ուրմիո լիճ|Կապուտան]] (Ուրմիո) լճի և [[Կասպից ծով]]ի միջև՝ հարավից սահմանակցելով [[Մեծ Մարաստան]]ին, արևմուտքից և հյուսիսից՝ [[Մեծ Հայք]]ի [[Նոր Շիրական]] (Պարսկահայք), [[Վասպուրական]] և [[Փայտակարան]] նահանգներին։ Մ.թ.ա. 321 թվականին անկախացավ և հարստության հիմնադիր թագավոր [[Ատրոպատես]]ի անունով կոչվեց նաև Ատրպատական։ Հին Ատրպատականում գերիշխող էին մեդական ցեղերը կամ [[մարեր]]ը։ Հենվելով սեփական ռազմական ուժերի վրա՝ Ատրպատականի թագավորները եռանդուն արտաքին քաղաքականություն էին վարում։ Հույն պատմիչ [[Պոլիբիոս]]ի վկայությամբ, Ատրպատականի զորեղ թագավոր [[Արտաբազանես]]ը (մ.թ.ա. III դար) փորձում էր հափշտակել [[Հայաստան|Մեծ Հայքի]] հվ-արլ. հողերը, բայց [[Սելևկյան տերություն|Սելևկյան]] [[Անտիոքոս III Մեծ]] թագավորի պատժիչ արշավանքը ձախողեց այդ փորձերը։ Մ.թ.ա. 80-ական թվականներին Ատրպատականի թագավոր [[Միհրդատ]]ն ընդունեց Հայոց թագավոր [[Տիգրան Բ Մեծ]]ի գերիշխանությունը՝ պարտավորվելով նրան տրամադրել իր ռազմական ուժերը և վճարել հարկեր։ Պայմանագիրն ամրապնդվեց Տիգրան Բ-ի դստեր և Միհրդատի ամուսնությամբ։ Հայ-հռոմեական պատերազմներում (մ.թ.ա. 69—66) Ատրպատականի զորքերը Միհրդատ թագավորի առաջնորդությամբ հավատարմորեն կռվում էին Տիգրան Բ-ի բանակում։ Արտաշատի պայմանագրից (մ.թ.ա. 66) հետո Ատրպատականը ընդունեց [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]], իսկ մ.թ.ա. I դարի 2-րդ կեսից՝ հզորացող [[Պարթևաստան]]ի գերիշխանությունը։ Հռոմեական զորավար [[Մարկոս Անտոնիոս]]ը մ.թ.ա. 36 թվականին Պարթևաստանի դեմ արշավեց Ատրպատականի վրայով։ Ատրպատականի թագավոր [[Արտավազդ I Մեդացի|Արտավազդը]], ամրանալով [[Փրաասպա]] քաղաքում, դիմադրեց ներխուժողներին։ Ատրպատականին օգնության հասած պարթևական 50 հազարանոց այրուձին պարտության մատնեց հռոմեական զորքերին և մնացորդներին դուրս քշեց երկրից։ Սակայն Ատրպատականի թագավորը, ըստ հռոմեական պատմիչ [[Դիոն Կասիոս]]ի, դժգոհելով պատերազմական ավարի բաժանումից, մ.թ.ա. 35 թվականից գործակցեց Անտոնիոսի հետ։ Նա հույս ուներ հռոմեացիների օգնությամբ ընդարձակել իր տիրապետությունը Հայաստանի և Պարթևաստանի հաշվին։ Մ.թ.ա. 33 թվականին Անտոնիոսի և Արտավազդ Մեդացու «բարեկամությունն» ամրապնդվեց նրանց տեսակցությամբ և Հայոց գերված թագավոր [[Արտավազդ Բ]]-ի գլխատմամբ։ Արտավազդ Բ-ի որդի [[Արտաշես Բ]]-ն մ.թ.ա. 30-ական թվականների վերջին հռոմեացիներից ազատագրեց Հայաստանը և, ջախջախելով նրանց կամակատար Արտավազդ Մեդացուն, գրավեց Ատրպատականը։ Խույս տալով Արտաշես Բ-ի վրեժից՝ Արտավազդ Մեդացին ապաստանեց Հռոմի [[Օկտավիանոս]] զորավարի մոտ, որից մ.թ.ա. 29 թվականին ստացավ [[Փոքր Հայք]]ի իշխանությունը։ Արտաշես Բ-ին դավադրաբար ոչնչացնելով՝ Հռոմը մ.թ.ա. 20 թվականին Ատրպատականը անջատեց Հայաստանից և նրա գահը տվեց Արտավազդ Մեդացու որդի [[Արիոբարզան I]]-ին (իշխել է մինչև մ.թ. 4), որին հաջորդեց որդին՝ [[Արտավազդ II Մեդացի|Արտավազդը]] (իշխել է մինչև մ.թ.6)։ Մայրական գծով որպես [[Արտաշեսյաններ]]ի շառավիղ, սրանք փորձեցին տիրել նաև հայկական թափուր գահը, սակայն սպանվեցին հայ իշխանների կողմից՝ իբրև [[Հռոմի դրածոներ]]։ Դրանով Ատրպատականում վերջ դրվեց Ատրոպատեսի թագավորական հարստությանը։ Մ.թ. 6 թվականին Ատրպատականի թագավոր դարձավ [[Արտավան Գ|Արտավանը]] (մայրական գծով [[Արշակունի]]), որը մ.թ. 12 թվականին տապալեց Պարթևաստանի հռոմեասեր թագավոր [[Վոնոն]]ին և գրավեց նրա գահը։ Այնուհետև Ատրպատականը դարձավ Արշակունիների Ատրպատականի ճյուղի ժառանգական սեփականությունը։ 1-ին դարի կեսին Ատրպատականի թագավոր է հիշատակվում [[Վոնոն Բ Պարթև|Վոնոնը]], որը 51 թվականին դարձավ նաև Պարթևաց թագավոր։ Վոնոնը նույն թվականին մահացավ՝ Ատրպատականի գահը թողնելով [[Բակուր Բ Պարթև|Բակուր]], պարթևականը՝ [[Վաղարշ Ա Պարթև|Վաղարշ I]] որդիներին։ Վոնոնի մյուս որդին՝ հայկական գահի թեկնածու [[Տրդատ Ա]]-ը, հենակետ դարձնելով Ատրպատականը, 50–60-ական թվականներին Հայաստանը մաքրեց հռոմեացիներից և նրանց դրածոներից։ [[Հայ Արշակունիներ]]ի ժամանակ զանազանվում էր «[[Հայոց Ատրպատական]]ը» (կոչվել է նաև «[[Մարաց գավառ]]»)։ Հայաստանի այս գավառը Տրդատ Ա-ի կալվածքն էր, որը, նրա թագավոր հռչակվելուց հետո, մնաց իբրև «տուն ձեռական իշխանության թագավորին Հայոց» ([[Փավստոս Բուզանդ]])։ Դիոն Կասիոսը և [[Հերոդիանոս]]ը վկայում են, որ [[Պարթև Արշակունիներ]]ի անկումից (224) հետո Հայաստանն ու Ատրպատականը երկար տարիներ համատեղ ուժերով պայքարում էին Սասանյան [[Արտաշիր I]] թագավորի դեմ։ 252 թվականին Ատրպատականը վերջնականապես նվաճվեց և վերածվեց մարզպանության՝ [[Սասանյաններ]]ին ենթակա շահապի կամ [[սատրապ]]ի գլխավորությամբ։ Այնուհետև Ատրպատականը դարձավ Սասանյան պետության հենակետը՝ ընդդեմ Հայաստանի, [[Աղվանք]]ի և [[Վրաց աշխարհ]]ի։ Հայաստանի՝ 387 թվականի բաժանումից հետո [[Պարսկահայք]] նահանգը [[Հեր]], [[Զարևանդ]] գավառներով, որոնք ունեին ռազմավարական կարևոր դիրք, Սասանյաններն անջատեցին [[Մեծ Հայք]]ից և կցեցին Ատրպատականին։ Պարսկական զորքերը սովորաբար Պարսկահայքով էին ներխուժում Հայաստան։ Սասանյան [[Խոսրով I Անուշիրվան]] թագավորի (իշխել է 531—578) կատարած վարչական նոր բաժանումով ԱՏրպատականը դարձավ պարսկական պետության չորս քուստակություններից մեկը, որը հայտնի է «Քուստակ-ի Ատրպատական» անունով։ Այն կառավարում էր ռազմական և վարչական լիազորություններ ունեցող «պատգոսպանը», որի նստավայրն էր [[Գանձակ]] քաղաքը։ Սրա իշխանությանն էին ենթարկվում Հայոց, Վրաց և Աղվանից մարզպանությունները։
 
77
{{ՀՍՀ}}
 
26 698

edits