«Արգելի ջրաէլեկտրակայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վատ ու վոլտը խառնած, այլ սխալների ուղղում + իր այժմյան անվանումը
չNo edit summary
Տող 2.
'''Գյումուշի Հիդրոէլեկտրակայան''', կամ '''Արգելի Հիդրոէլեկտրակայան''' [[Սևան-Հրազդան կասկադ]]ի երրորդ, ամենահզոր ջրաէլեկտրակայանը։ Շահագործման է հանձնվել [[1953]] թվականին։
 
Կարողությունը 224 հազար կիլովատ Է, հաշվարկային ճնշումը՝ 285 մետր, ջրի հաշվարկային ծախսը [[ջրանցք]]ում՝ 70 մ<sup>3</sup>/վայրկյան։ [[Գյումուշ]]ի հիդրոէլեկտրակայան դերիվացիոն կայան Է։ Դերիվացիան սկսվում է նախկին Աղբյուրակ գյուղի մոտ կառուցված պատվարից, որը ջրի տակ է թողել գյուղի տարածքի մի մասը և ստեղծել գետի հոսքը կանոնավորող հինգ միլիոն մետր<sup>3</sup> տարողության [[ջրամբար]]։ Դերիվացիան ունի 18,4 կիլոմետր երկարություն և կազմված է չորս [[թունել]]ից (ընդհանուր երկարությունը՝ 11,6 կիլոմետր) ու նրանց բաժանող երեք ջրանցքից (ընդհանուր երկարությունը՝ 6,8 կիլոմետր)։ Վերջանում է ճնշման և օրական կարգավորման (ծավալը՝ 300 հազար մետր<sup>3</sup>) [[ավազան]]ներով, որոնք հնարավորություն են տալիս [[տուրբին]]ների ջրի ծախսը պիկ ժամերին հասցնել 90 մետր<sup>3</sup>/վայրկյան։ ճնշման ավազանից ջուրը մետաղյա չորս [[խողովակաշար]]ով մտնում է կայանում տեղադրված տուրբինների մեջ (յուրաքանչյուրը 56 Մեգավատտ հզորությամբ), որոնց վրա տեղակայված են նույն հզորությամբ և 11 կիլովոլտ լարումով գեներատորներ։ Կայանի շենքի մոտ տեղադրված են 13 [[միաֆազ]] ուժային [[տրանսֆորմատոր]]ներ, որոնք գեներատորային լարումը բարձրացնում են մինչև 121 կիլովոլտ և բաց ենթակայանից դուրսեկող հաղորդման գծերով միանում [[էներգացանց]]ին։ Կայանը լրիվ [[ավտոմատացված]] է։
 
{{Անավարտ}}