«Էդվարդ Սնոուդեն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4912 բայտ ,  5 ամիս առաջ
 
'''Մայիսի 21''' - Մոսկվայի հյուրանոցներից մեկում Սնոուդենը հանդիպում է [[NBC]] հեռուստաընկերության լրագրող [[Բրայան Ուիլյամս]]ի հետ։ Նրանց զրույցը տևել է գրեթե չորս ժամ։ Հարցազրույցը ցուցադրվել է NBC հեռուստաընկերության եթերում մայիսի 29-ին մոսկովյան ժամանակով ժամը 6:00-ին (2:00 [[Համաշխարհային կոորդինացված ժամանակ|UTC]])<ref>{{cite news |url=http://ria.ru/society/20140523/1008940716.html |title=Сноуден дал первое интервью американскому ТВ в одном из отелей Москвы |work=РИА Новости}}</ref>։
 
'''Մայիսի 23''' - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնում է, որ Ռուսաստանը չի արտահանձնի Սնոուդենին: Նա մի անգամ ևս հաստատեց, որ Սնոուդենը չի հանդիսանում Ռուսասատնի գործակալ և ոչ մի գաղտնիք ռուսական իշխանությունններին չի փոխանցել<ref name="putin0514">{{cite news |url=http://lenta.ru/news/2014/05/23/snowden1/ |title=Путин отказался вернуть Сноудена на родину |work=[[Лента.ру]]}}</ref>:
 
'''Մայիսի 23''' - [[Իրավաբանների միջազգային հանձնաժողով]]ը Նորվեգիայում առաջադրեց Սնոուդենին Նոբելյան մրցանակի<ref>{{Cite web|url = http://www.baltinfo.ru/2014/06/23/Mezhdunarodnaya-komissiya-yuristov-vystupila-za-prisuzhdenie-Nobelevskoi-premii-mira-Snoudenu-433187|title = Международная комиссия юристов выступила за присуждение Нобелевской премии мира Сноудену|author = Baltinfo|date = 23 июня 2014|publisher = }}</ref>:
 
'''Հուլիս''' - Համաձայն վավերագրական «Citizenfour» ֆիլմի Ռուսաստանում Սնոուդենին է այցելել նրա ընկերուհին՝ պարուհի Լինդսի Միլսը (''Lindsay Mills''), ում հետ հարաբերությունները շարունակվում են 2009-ից սկսված: 2014 թվականին թերթերը հայտնել էին, որ նրանք բաժանվել են, բայց ֆիլմում այդ փաստը հերքվեց<ref name="LM_rus">[http://lenta.ru/news/2014/10/11/snowden/ Сноуден перевез в Россию свою подругу]</ref><ref name="LM_eng">[https://www.theguardian.com/us-news/2014/oct/11/edward-snowden-girlfriend-moscow-documentary-poitras Edward Snowden’s girlfriend living with him in Moscow, film reveals]</ref>:
 
'''Օգոստոսի 1''' - Սնոուդենն ստացավ փաստաթուղթ՝ Ռուսաստանում 3 տարի ապրելու իրավունքով: Նա աշխատանք չունի, օգնություն է ստանում տարբեր դեմքերից. 5 տարի անց կարող է ՌԴ քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնել<ref>[http://www.interfax.ru/russia/390110 Сноуден получил в России вид на жительство сроком на три года] // Интерфакс, 7 августа 2014</ref>:
 
'''Հոկտեմբերի 10''' - Նյու-Յորքի կինոփառատոնին տեղի ունեցավ ամերիկացի լրագրող, կինոռեժիսոր Լաուրա Պոյտրասի՝ Սնոուդենի մասին պատմող երկուժամանոց ֆիլմի՝ «[[Citizenfour. Սնոուդենի ճշմարտությունը» պրեմիերան: Հենց այդ օրը Մանհեթենի գլխավոր հրապարակներից մեկում տեղադրվեց Սնոուդենի գիպսե արձանը ՝ 2,7 մետր բարձրությամբ, բայց այնտեղ երկար չմնաց, որովհետև տեղադրվել էր առանց թույլտվության<ref name="LM_rus" /><ref name="LM_eng" />:
 
'''Հոկտեմբերի 11 ''' - վիդեոկոնֆերանսի միջոցով հարցազրույց է տվել «[[The New Yorker]]» ամսագրի: Հայտնել էր, որ ԱՄՆ վերադառնալ չի կարող, որովհետև ամերիկյան իշխանություններից չի ստացել երաշխավորություն՝ դատական գործընթացը բաց անցկացնելու համար: Նա նաև քննադատեց այն միտքը, որ իբր համատարած լրտեսումների են ենթարկում միայն նրանք, ովքեր իշխանություններից որևէ թաքցնելու բան ունեն, «ամեն դեպքում ամերիկյան իշխանությունը պարտավոր է հիմնավորել ձեր իրավունքների ոտնահարումները», ավելացրել է Սնոուդենը<ref>[http://lenta.ru/news/2014/10/12/snowden/ Сноуден объяснил отказ от возвращения в США]</ref><ref name="VirtualIntreview">[http://www.newyorker.com/new-yorker-festival/live-stream-edward-snowden The Virtual Interview: Edward Snowden]</ref>:
 
2014 թվակաի հոկտեմբերին Սնոուդենը պարգևատրվել է [[Ալեքսանդր Զինովև]]ի անվան մեդալով՝ որպես աշխարհի ամենաազատ քաղաքացի<ref>[http://polit.ru/news/2014/10/27/snowden/ Сноуден получил медаль как самый свободный гражданин мира]</ref>:
 
== Սնոուդենի անվան մրցանակ ==
4172

edits