«Խլահավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}
'''Խլահավ'''<ref>Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 55. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.}</ref> <ref>Другие русские названия вида — '''обыкновенный глухарь''', '''глухой тетерев''', '''мо́шник''', '''мохови́к'''.</ref> ({{lang-la|Tetrao urogallus}}), [[հավազգիներ]]ի կարգի [[մայրահավ]]երի ընտանիքի թռչուն։
'''Խլահավ''' , [[հավազգիներ]]ի կարգի [[մայրահավ]]երի ընտանիքի թռչուն։
 
== Արտաքին տեսք ==
Արուները խոշոր են, մարմնի երկարությունը՝ 80-110 սմ, քաշը՝ 3, 5 կգ։ Արուների գլխի վերին մասը, պարանոցը և մեջքը մոխրագույն են, թևերը՝ դարչնագույն։ Նստակյաց թռչուն է, երբեմն չվում է։ Բնադրում է գետնին, դնում է 5-16 ձու։ Թխսում է էգը։ Սնվում է ընձյուղներով, ծաղիկներով, բողբոջներով, հատապտուղներով։
Տող 11 ⟶ 12՝
Խլահավը ապրում է հիմնականում համատարած բարձրաբուն [[Փշատերև անտառներ|փշատերևներում]] և [[խառը անտառներ]]ում, հազվադեպ՝ սաղարթավոր անտառներում։ Շատ է սիրում անտառային մամռոտ ճահիճները՝ հատապտուղներով հարուստ։ Հիմնականում վարում է նստակյաց կյանք, սակայն երբեմն քոչում է սարերից դեպի հովիտներ և հետ, երբեմն սեզոնային քոչ է անում։ Թռչում է ծանր, մեծ աղմուկով՝ հաճախ թևերը թափահարելով։ Օրը սովորաբար անցկացնում է գետնին, գիշերում է ծառերի վրա։ Շատ զգուշավոր է, ունի հիանալի [[լսողություն]] և [[տեսողություն]], այդ պատճառով նրան շատ դժվար է որսալ։
 
Գարնանը և ամռանը սնունդը կազմված է [[ընձյուղ]]ներից, [[ծաղիկ]]ներից, տերևներից, խոտաբույսերից, անտառային հատապտուղներից, [[սերմ]]երից և [[միջատներ]]ից։ Աշնանը սնվում են [[խեժափիճի]] փշատերևներով, ձմռանը՝ սոճու և [[Եղևնի|եղևնու]] փշատերևներով։ Ձագերը ուտում են միջատներ և [[սարդեր]]։:
 
== Բազմացում ==
[[Պոլիգամիա]] է։ Զուգավորման շրջանում (մարտ-մայիս) կտղուցականչում են՝ տեղավորվելով գետնին կամ ծառերին։ Երբեմն կտղուցականչում են ամռանը, աշնանը և անգամ ձմռանը։ Վաղ գարնանը մինչ այդ մենակյաց կյանք վարող խլահավերը հավաքվում են անտառի հայտնի մասերում․ ընդ որում ամեն տարի նույն վայրում։ Այստեղ վաղ առավոտյան արուները սկսում են կտղուցականչել, այսինքն՝ ինքնատիպ՝ շառաչի նմանվող ձայներ հանել, որոնք ուղեկցվում են մարմնի հատուկ շարժումներով։
 
Մարդու ականջի համար լսելի ամուսնական երգի մի մասը տարածվում է 500 մետրի, իսկ [[ինֆրաձայն]]<nowiki/>այինը՝ մեկ կիլոմետրի վրա<ref>{{книга|часть=Тонкий слух|заглавие=1000 чудес природы|издательство=[[Ридерз Дайджест]]|год=2007|страницы=175|isbn=5-89355-027-7}}</ref>։
 
Այսպես շարունակվում է մինչև արևածագը։ Ապա արուն իջնում է գետինին էգերի մոտ և նրանց հետ զուգավորվում։ Էգերին տիրելու համար արուների միջև կռիվներ են լինում, որն երբեմն ավարտվում է կռվողներից մեկի մահով։ Այս ամենի ավարտից հետո (տևում է 3-4 շաբաթ), արուները տեղ են ընտրում բնի համար, որն իրենից ներկայացնում է հողում փոսիկ՝ երբեմն ճյուղերով պատված։ Կախված արուի տարիքից կարող է դնել 6-8, հազվադեպ՝ 12-16 ձու։ Թխսմամբ, որը տևում է 25-28 օր, զբաղվում է միայն էգը։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=54}}
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խլահավ» էջից