«Սիրիուս Բլեք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 20.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 3-ին<ref>{{Cite web|url=https://twitter.com/jk_rowling/status/652868162703237120|title=WE WON!!!!!! And Sirius Black was born on the 3rd of November xxxxxxxx|last=Rowling|first=J. K.|date=2015-10-10|website=@jk_rowling|language=en|accessdate=2020-04-27}}</ref>։ Նրա ծնողներն էին՝ Օրիոն Բլեքը և Վալբուրգ Բլեքը։ «Սիրիուս» անունը շատ տարածված է եղել Բլեքների ընտանիքում, հավանաբար, այդ պատճառով էլ ծնողները այդ անունն են տվել նորածնին: Սիրիուսը ուներ կրտսեր եղբայր՝ Ռեգուլուս Բլեք անունով: Սիրիուսը ընդուվել է [[Հոգվարթս]] կախարդների դպրոց և սովորել Գրիֆինդոր ֆակուլտետում: Սիրիուսը Հարի Փոթերի հոր՝ Ջեյմս Փոթերի լավագույն ընկերն էր (տղաները ծանոթացել են Կարլուս Փոթերի և Դորեյա Բլեքի՝ Սիրիուսի զարմուհու ամուսնության ժամանակ)։ Ջեյմս Սիրիուսից բացի, ընկերություն է արել Ռիմուս Լյուպինի և Փիթեր Պետիգրյույի հետ: Չորս ընկերներն իրենց «Կողոպտիչներ» էին անվանում եւ հաճախ խուլիգանություն էին անում, երբեմն՝ շատ չար։ Պատրաստել են «Խաբեբաների Քարտեզը»։ Սիրիուսի հետ ծանոթանալուց քիչ հետո իր ընկերները իմանում են, որ Լյուփինը մարդագայլ է։ Բայց Լյուփինից հեռանալու փոխարեն ընկերները որոշում են դառնալ անիմագներ, որպեսզի ընկերություն կազմեն Լյուփինի գիշերային «շրջագայությունների» ժամանակ։ Եվ արդեն 5-րդ կուրսում ամբողջ ընկերությունը առանց խնդրի սկսել է կերպարանափոխվել կենդանիների՝ Սիրիուսը՝ մեծ սև շան, Ջեյմսը՝ մեծ եղջերուի, իսկ Փիթերը դարձել է փոքրիկ առնետ։ Տնային կահավորանքը Սիրիուսին ընդհանրապես դուր չէր գալիս և նույնիսկ նյարդայնացնում էր։ Վաղ մանկության տարիքում նա սովոր էր ստանալ այն, ինչ ցանկանում էր, բայց միևնույն ժամանակ «լինել Բլեք, դա նույնն էր, ինչ լինել թագավորական արյան սերունդ»։ «Ոսկե երիտասարդության» մի քանի ներկայացուցչական ձևեր մնացել էին Սիրիուսի մոտ նույնիսկ Ազքաբանից հետո։ Սակայն այն բանից հետո,երբ Սիրիուսը ծնողների համար՝ այդպես հանկարծակի ընկել էր  Գրիֆֆինդոր,նրանք կամաց-կամաց սառել էին  նրա հանդեպ։ Փորձելով վերադարձնել որդուն «ճիշտ ուղղու վրա» , ամեն անգամ օրինակ էին բերում փոքր եղբորը և նախատում։ Եվ այդպես, նրան հոգնեցրին իրենց «զտարյուն մանիայով» ,այդ պատճառով Սիրիուսը 16 տարեկանում փախել և տեղափոխվել է  Փոթերների տուն , որտեղ նրան ընդունեցին ինչպես իրենց հարազատի՝ գրկաբաց։ Ալֆարդ Բլեքը շատ էր համակրում իր երիտասարդ եղբորորդուն, ուստի նրան կտակել է  մեծ գումար և սեփական տունը: Դրա համար Վալբուրգ Բլեքը ջնջել է Ալֆարդի անունը Բլեքների ընտանեկան ծառից: Նա հույս ուներ, որ գումարից զրկված Սիրիուսը կվերադառնա ընտանիք: Սիրիուսը տեղափոխվել է 17 տարեկանում հորեղբոր նվիրած տուն՝ ցանկալի հյուր մնալով Փոթերների տանը։ Իսկ ահա Ռեմուսը հանգիստ, քչախոս մարդ էր, ոչ ոք չգիտեր, թե ինչ է նրա մտքին։ Բլեքից անպետք հոգեբան է դուրս գալիս։ Փիթերը ժամանակին միացել էր «Ավազակներին», նրանց մեջ տեսնելով ուժեղ անհատականություններ, որոնց ստվերի տակ նա իրեն կզգար հանգիստ և հարմարավետ։ Այդ պատճառով, երբ Ջեյմսի,Ռեմուսի և Սիրիուսի հովանավորորությունը անկայուն է դարձել, Փիթերը սկսել է նոր տիրոջ որոնումները։ Հենց Փիթեր Փեթթիգրյուն էլ դարձել է  դավաճան, որի համար կասկածում էին պատվիրատուները։ Նա հայտնել է  Վոլդոմորին Փոթերների ընտանիքի գտնվելու վայրը և դրանով հասցրել է  նրանց՝ անպաշտպաններին, մահվան։ Վոլդեմորը հայտնվել է Փոթերների տուն Հոկտեմբերի 31-ի օրվա վերջին 1981 թվականին, սպանել է Ջեյմսին և Լիլիին, փորձել է  սպանել փոքրիկ Հարրիին, բայց դրա փոխարեն ինքն անհայտացավ։ Սիրիուսը, իմանալով այդ դժբախտության մասին, անմիջապես ուղևորվել է Փոթերների ավերված տուն իր թռչող մոտոցիկլով։ Այնտեղ հանդիպել է Հագրիդին,որը հրաման էր ստացել Դամբլդորից Հարրիին հասցնել Դրզլիների տուն։ Սիրիուսը իր մոտոցիկլը տվել է Հագրիդին, իսկ ինքը գնացել փնտրելու Փեթիգրույին ( Սիրիուսը կասկածում էր, որ միայն Փեթիգրյուն կարող էր հայտնել Փոթերների գտնվելու վայրը)։
 
== Ծանոթագրություններ ==