«Քամելեոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը փոփոխում է․: th:วงศ์กิ้งก่าคาเมเลี่ยน
Տող 9.
 
Որսի ժամանակ քամելեոնները երկար նստում են ծառի ճյուղին։ Այդ ընթացքում նրա մարմինը մնում է անշարժ, իսկ աչքերը անընդհատ շարրժման մեջ են։ Միջատներին նա բռնում է լեզվով, որն ունի կպչուն նյութ իր ծայրին։ Քամելեոնը կարող է ճանաչել և բռնել չորս միջատ երեք վայրկյանում։ Երբ լեզուն «չի աշխատում» այն պահվում է ստորին ծնոտում գտնվող ոսկորի շնորհիվ։ Եթե զոհը լինում է շատ ծանր լեզվով բռնելու համար, նա բռնում է այն միանգամից բերանով։
 
== Գույնի փոփոխություն ==
Շատ հայտնի է քամելեոնների գույնը փոխելու հատկությունը, որը հատւկ է բոլոր տեսակներին։ Գույնի թոթոխությունը կախված է նրանց մաշկի յուրահատուկ կառուցվածքից։ Նրա մաշկի ներքին շերտում կան հատուկ բջիջներ` քրոմատոֆորներ, որոնք իրենց մեջ պարունակում են տարբեր գույնի պիգմենտներ։ Հենց դրանց շնորհիվ էլ քմելեոնը կարողանում է փոխել իր մաշկի գույնը։ Նա կարողանում է փոխել ինչպես իր ամբողջ մարմնի գույնը, այնպես էլ մարմնի մի մասը, որոնք կարող են ուղեկցվել տարբեր զոլերով կամ պուտերով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քամելեոն» էջից