«Բասկետբոլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Հետ է շրջվում 6897824 խմբագրումը, որի հեղինակն է՝ 212.42.200.126 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 25.
== Պատմություն ==
=== Ծագում ===
Խաղը հիմնադրվել է [[1891]] թ.-ին՝ [[ԱՄՆ]] [[Մասաչուսեթս]] նահանգի [[Սպրինգֆիլդ, Մասաչուսեթս|Սպրինգֆիլդի]] քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ [[Ջեյմս Նեյսմիթ]]ի (1861-1939) կողմից։ Որպես դպրոցի [[ֆուտբոլ]]ի մարզիչ, նրան տրվեց հանձնարարական ստեղծել փակ դահլիճում անցկացվող հետաքրքիր մի խաղ, որով ուսանողները կարող են զբաղվել ձմռան ամիսներին։
 
Նեյսմիթն ընտրեց երկու դեղձի կողովներ և մեխեց խաղահրապարակի պատշգամբին։ Զամբյուղների բարձրությունը թելադրվեց պատշգամբի բարձրությամբ։ Այս բարձրությունն այնքան ճիշտ էր, որ այն երբեք չփոխվեց։ Առաջին խաղերը խաղացվել են ֆուտբոլի գնդակով, և յուրաքանչյուր նետումից հետո գնդակը հանվել է զամբյուղի միջից աստիճանի օգնությամբ։