«Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 11.
[[1954]] թվականից դպրոցն անվանակոչվել է երաժշտական-հասարակական գործիչ [[Կոստանտին Սարաջև]]ի անունով։
 
[[1956]] թվականին Քանաքեռում բացվել է Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի մասնաճյուղ, որի հիման վրա [[1957]] թվականին բացվել է նոր երաժշտական դպրոց (այժմ՝ Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց)։ Սարաջյանի անվան երաժշտական դպրոցը մեծապես նպաստել է նաև թիվ 13, այժմ [[Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց (Երևան)|Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց]]ի կազմավորմանն ու կայացմանը։ [[1960]]-ական թվականներին դպրոցը տեղափոխվել է նոր շենք։ 1964-1965 թթ․ երաշժտականերաժշտական դպրոցների հանրապետական առաջին մրցույթում փայլուն հաղթանակ տարան Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի Սերգեյ Արազյանի թավջութակի դասարանի 4 սաները՝ արժանանալով 1-ին և 2-րդ մրցանակների: Այդ հաջողությունը խթան հանդիսացավ դպրոցի հետագա զարգացմանը: Ստեղծվեց պատանի թավջութակահարների անսամբլը ( ղեկ․՝ Սերգեյ Արազյան) և կամերային նվագախումբը (ղեկ․ Ա․ Այդինյան): 1968-ին Սիգիզմունդ Ներսիսյանի նախաձեռնությամբ բացվեց հանրապետությունում առաջին հարվածային գործիքների դասարանը։ 70-ականներին երաժշտական դպրոցը թևավորվեց զարգացման նոր շրջան:1970 թ-ի նոյեմբերին տնօրեն է նշանակվել լարային բաժնի վարիչ՝ թավջութակահար Սերգեյ Արազյանը և քառորդ դար հաջողությամբ վարել այդ պաշտոնը: Այդ տարիներին իրականացվեցին բազմաթիվ ստեղծագործական ծրագրեր: Մանկավարժական և գեղագիտական դաստիարակության աշխատանքներին զուգահեռ կառուցվեց կից մասնաշենքը: 70- ականնները նշանավորվեցին դպրոցի սաների ակտիվ մասնակցությամբ ավանդական և զանազան հոբելյանների հետ կապված հանրապետական մրցույթներին և փառատոներին: Մասնակից աշակերտներից 25-ը արժանացան դափնեկրի, դիպլոմակրի և հաղթողի կոչման:Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի սաները 80-ականներին մասնակցեցին ավանդական մրցույթներին, փառատոններին ու ստուգատեսներին և ճանաչվեցին հաղթողներ՝ 26 մենակատար, երգչախումբը, փողային գործիքների, ջութակահարների, թավջութակահարների անսակմբլները: 90- ականների անցումային շրջանի ծանր տարիներին էլ կրթօջախը շարունակեց իր առաքելությունը: 1993 թ-ից սկսեց գործել երաժիշտ-մանկավարժների կամերային նվագախումբը, որի համերգները հաջողությամբ անցնում էին հանրապետության քաղաքներում և շրջաններում:
 
Դպրոցի առաջընթացին մեծապես նպաստել են [[Գեղունի Չթչյան]]ը, Սերգեյ Արազյանը, Սերգեյ Քեչեկը, Դավիթ Զալյանը, Արա Բոգդանյանը, Սիգիզմունդ Ներսիսյանը, [[Գևորգ Աճեմյան]]ը, [[Ռոբերտ Պետրոսյան]]ը, [[Գևորգ Մուրադյան]]ը<ref>[https://www.yerevan.am/am/musical-and-art-schools/ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներ, Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց]</ref>: