«Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
[[1954]] թվականից դպրոցն անվանակոչվել է երաժշտական-հասարակական գործիչ [[Կոստանտին Սարաջև]]ի անունով։
 
[[1960]]-ական թվականներին դպրոցը տեղափոխվել է նոր շենք։ Սիգիզմունդ Ներսիսյանի նախաձեռնությամբ բացվել է հանրապետությունում առաջին հարվածային գործիքների դասարանը։ [[1956]] թվականին Քանաքեռում բացվել է Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի մասնաճյուղ, որի հիման վրա [[1957]] թվականին բացվել է նոր երաժշտական դպրոց (այժմ՝ Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց)։ Սարաջյանի անվան երաժշտական դպրոցը մեծապես նպաստել է նաև թիվ 13, այժմ [[Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց (Երևան)|Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց]]ի կազմավորմանն ու կայացմանը։ 1970 թ-ի նոյեմբերին տնօրեն է նշանակվել լարային բաժնի վարիչ՝ թավջութակահար Սերգեյ Արազյանը և քառորդ դար հաջողությամբ վարել այդ պաշտոնը: Այդ տարիներին իրականացվեցին բազմաթիվ ստեղծագործական ծրագրեր: Մանկավարժական և գեղագիտական դաստիարակության աշխատանքներին զուգահեռ կառուցվեց կից մասնաշենքը: 70- ականնները նշանավորվեցին դպրոցի սաների ակտիվ մասնակցությամբ ավանդական և զանազան հոբելյանների հետ կապված հանրապետական մրցույթներին և փառատոներին:Մասնակից աշակերտներից 25-ը արժանացան դափնեկրի, դիպլոմակրի և հաղթողի կոչման:Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի սաները 80-ականներին մասնակցեցին ավանդական մրցույթներին, փառատոններին ու ստուգատեսներին և ճանաչվեցին հաղթողներ՝ 26 մենակատար, երգչախումբը, փողային գործիքների, ջութակահարների, թավջութակահարների անսակմբլները: 90- ականների անցումային շրջանի ծանր տարիներին էլ կրթօջախը շարունակեց իր առաքելությունը: 1993 թ-ից սկսեց գործել երաժիշտ-մանկավարժների կամերային նվագախումբը, որի համերգները հաջողությամբ անցնում էին հանրապետության քաղաքներում և շրջաններում: Դպրոցի առաջընթացին մեծապես նպաստել են [[Գեղունի Չթչյան]]ը, Սերգեյ Քեչեկը, Դավիթ Զալյանը, Արա Բոգդանյանը, Սիգիզմունդ Ներսիսյանը, [[Գևորգ Աճեմյան]]ը, [[Ռոբերտ Պետրոսյան]]ը, [[Գևորգ Մուրադյան]]ը<ref>[https://www.yerevan.am/am/musical-and-art-schools/ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներ, Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց]</ref>:
 
== Բաժիններ ==