«Աշոտ Ադամյան (դերասան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14.
Աշոտ Ադամյանը ֆիլմերում սկսել է նկարահանվել ուսանողական տարիներից. նրա առաջին դերասանական աշխատանքներից են Ա. Մանարյանի «Եվս 5 օր» (1978) և Վ. Զաքարյանի «Խոնարհվիր գալիք օրվան» (1977) գեղարվեստական ֆիլմում։ Հետագայում խաղացել է ավելի քան 40 ֆիլմերում։ [[1980]] թվականին մասնակցել է [[Հենրիկ Մալյանի անվան թատրոն]]ի հիմնադրմանը, այնտեղ աշխատել է որպես բեմադրող ռեժիսոր և դերասան, հետագայում՝ գեղարվեստական ղեկավար։ Բեմադրել է [[Դերենիկ Դեմիրճյան]]ի «Քաջ Նազար», Անույի «Օրկեստր», Շտոկի «Աստվածային կատակերգություն» ներկայացումները։ [[1982]] թվականից [[Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն|Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության]], [[1997]] թվականից՝ «AMFA» հայ կինոգործիչների միջազգային կազմակերպության անդամ է։
 
1996 թվականին Աշոտ Ադամյանը ձայնագրել է իր առաջին՝ «Դլե մը կոնդե» երաժշտական ալբոմը, որում ներառված են հայկական ժողովրդական հին երգերի մշակումներ։ [[1998]] թվականին [[Լոս Անջելես]]ում բեմադրել է Արամունու «Պողոս քեռու այցը», [[2005]] թվականին [[Երևան]]ում՝ Սլեյդի «Ամեն տարի նույն օրը» պիեսները։ 2002 թ. [[Վիեննա]]յում մասնակցել է «Տրուբադուրներ» փառատոնին՝ ներկայացնելով «Հայկական ժողովրդական երգը մինչև Սայաթ-Նովա և նրանից հետո» ծրագիրը և [[Վիեննա]]յի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ կատարել է [[Սայաթ-Նովա]]յի «Թամամ աշխարհ պտուտ եկա» երգի մշակումը։ 2003 թ․ [[Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն|Առաջին ալիքով]] (հետագայում՝ [[Շանթ ՀԸ|Շանթով]]) վարել է [[Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր (հայկական)|«ՈվՈ՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»]] հեռուստախաղը։<ref>{{Cite web|url=http://archives.armenianow.com/2003/april18/features/moneyfornothing/armenianversion/|title=ArmeniaNow.com - Independent Journalism From Today`s Armenia|website=archives.armenianow.com|accessdate=2020-04-27}}</ref>
 
2008 թվականին եղել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ, [[Թեհրան]]ում բեմադրել է [[Վիլյամ Սարոյան]]ի 100-ամյակին նվիրված «Ուզենք, չուզենք, հայ ենք» ներկայացումը, անցկացրել է արվեստի դասընթացներ։ [[2009]] թվականին խաղացել է [[Հրանտ Մաթևոսյան]]ի «Մեծամոր» մոնոներկայացման մեջ և «Տղամարդու լավագույն դերակատարման համար» արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի։ Զբաղվում է հայկական ժողովրդական հեքիաթների մշակմամբ։ 2010 թվականին Դ. Մաթևոսյանի հետ համատեղ նկարահանել է «Մենք ենք…» ֆիլմը՝ նվիրված «[[Մենք ենք, մեր սարերը (ֆիլմ)|Մենք ենք, մեր սարերը]]» ֆիլմի 40-ամյակն<ref name="Ադամյան">[https://avproduction.am/?ln=am&page=person&id=881 Աշոտ Ադամյան]</ref>։ 2012 թվականին «Շահխաթուն» ՀԿ-ի հետ սեփական սցենարով նկարահանել է «Ճեպանկարներ» կարճամետրաժ ֆիլմը։ 2012 թվականին Ջենովայի պոեզիայի փառատոնին ներկայացրել է իր «Դլը Մկոնդե» երաժշտական ալբոմից մի քանի երգ և հիացրել իտալացի հանդիսականին։ Ազգային կինոյի «Հայակ-2014» մրցանակաբաշխության ժամանակ «Անպոչ ճգնավոր» ֆիլմում երկրորդական դերի լավագույն դերակատարման համար ստացել է «Հայակ» մրցանակը։ Իսկ 2015 թվականի դեկտեմբերի 2-ին «Salento» միջազգային կինոփառատոնի տնօրեն Լուիջի Կամպանիլեն կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանին հանձնել է «Salento» միջազգային կինոփառատոնի դերասանական մրցանակը, որը տրվում է փառատոնը հյուրընկալող երկրի կինոասպարեզում և երկրից դուրս ավանդ ունեցած ակնառու դերասանի<ref>[http://culture.am/?p=28748&lang=hy «Սալենտո» միջազգային կինոփառատոնը՝ Երևանում]</ref>: