«Հապավումների բառարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
 
Տող 1.
'''Հապավումների բառարան''', [[բառարան]]ի տեսակ, որի մեջ բառացանկը ներկայացնում է [[Լեզու|լեզվի]] մեջ գործածվող [[հապավում]]ները, բառահոդվածում տրվում են դրանց անհրաժեշտ մեկնաբանությունները, բերվում են տեքստային կամ հեղինակային օրինակներ։ Այսպիսի բառարան ժամանակակից [[արևելահայ]] գրական լեզվի համար ստեղծել է [[Ալեքսանդր Մարգարյան|Ալ. Մարգարյան]]ը։ Այն ընդգրկում է շուրջ 4000 հապավում։ Հեղինակը նյութեր է քաղել առկա [[բացատրական բառարան]]ներից, [[մամուլ]]ից, գիտական ու գեղարվեստական [[գրականություն]]ից։ Բառարանում գլխաբառից հետո տրվում է հապավման «վերծանությունը» կամ բացատրությունը՝ մեծ մասամբ տեքստային օրինակների ցուցադրումով։ [[Փոխառություն (լեզվաբանություն)|Փոխառյալ]] հապավումների դեպքում գլխաբառից հետո նախ փակագծում տրվում է փոխառյալ ձևը՝ համապատասխան վերծանությամբ, ապա փակագծից դուրս՝ հայերեն թարգմանությունը, որին հաջորդում է բնագրային օրինակը։ Բառարանում տեղ են գտել նաև հապավումներից [[ածանցում|ածանցված]] (ածանցմամբ կամ բարդածանցմամբ ստեղծված) բառեր։
 
== Աղբյուրներ ==