«Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Յոհան Քրիստոֆ Ֆրիդրիխ Շիլլերը ծնվել է [[ՎյուրտեմբերգՎյուրթեմբերգ|Վյուրտեմբերգյան]]յան դքսության Մարբախ քաղաքում, թափառաշրջիկ զինվորական ծառայողի ընտանիքում։ Նրա հայրը զինվորական բուժակ էր։ Դեռ մանուկ հասակից Շիլլերը շատ մեծ հետաքրքրությամբ լսում էր հին ասքերն ու առասպելները, ինչպես նաև հատվածներ Աստվածաշնչից, որոնք սիրով նրա համար կարդում էր նրա մայրը։ Իր ուսումը պատանի Շիլլերը սկսեց [[Լորիս]] գյուղում, որ տեղի քահանա Մուլեռը պարապում էր տանը երեք երեխաների հետ։ [[1772]] թ. տասներեքամյա Շիլլերին սովորելու են ուղարկում այսպես կոչված [[Վյուրտեմբերգյան դուքս Կարլ Եվգենիայի ակադեմիան]]։ Շիլլերը հետագայում միշտ նողկանքի ու սարսափի զգացումով է հիշել դպրոցում անցկացրած մռայլ տարիները։ «Անսիրտ, անհոգի դաստիարակությունը կաշկանդել էր ձևավորվող զգացմունքներիս գեղեցիկ հուզմունքը», - գրել է նա։ Ակադեմիայում բոլորովին կտրված արտաքին աշխարհից Շիլլերը սովորել է ութ տարի։
 
Շիլլերին հաջողվում է գաղտնի ուսումնասիրել [[Լեյբնից]]ի, [[Վոլֆ]]ի, [[Հելվեցի]]ի, [[Հոլբախ]]ի, [[Ջոն Լոք]]ի և այլ փիլիսոփաների աշխատությունները չնայած դպրոցում տիրող դաժան, պարզապես ինկվիզիցիոն կարգերին, լրտեսության։ Այստեղ նա առաջին անգամ ծանոթանում է նաև Լեսինգի, Գյոթեի, «գրոհ և փոթորիկ» գրական շարժման հեղինակների ստեղծագործություններին։ Իր անդրանիկ դրամատիկական երկի՝ «Ավազակներ»ի պլանը Շիլլերի մեջ հղացել է դքսի դպրոցում եղած ժամանակ, Լեսինգի «[[էմիլիա Գալոտիի]]» և [[Գյոթե]]ի «[[Գյոց ֆոն Բեռլիհինգեն]]» դրամաների ցնցող տպավորության տակ։ Այստեղ էլ վերջին երեք տարիների ընթացքում գաղտնաբար ու ընդհատումներով սկսել է գեղարվեստորեն իրագործել այդ պլանը։ Երբ ավարտում է ակադեմիան, դրամայի մեծ մասն արդեն գրված, պատրաստ է եղել։