«Ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արեւմտահայերէն|Ճարտարապետութիւն}}
Տող 1.
{{անաղբյուր}}
 
'''Ճարտարապետություն''' ''([[լատիներեն]] architectura)'', շենքեր, կառույցներ, ինչպես և դրանց համակարգով մարդու կյանքի ու գործունեության համար գեղեցիկի օրենքներով ու հարմարավետ տարածական միջավայր ստեղծելու արվեստ։ Նրա գեղարվեստական կերպարները նշանակալի դեր են խաղում հասարակության հոգևոր կյանքում։ Ճարտարապետության մեջ գեղարվեստական կերպարի ստեղծման հիմնական միջոցները տարածության ձևավորումն ու արխիտեկտոնիկան (կառուցման արվեստ) են։ Հատկապես կարևոր են կառույցի մասշտաբայնությունը և բաղադրամասերի ու ամբողջի համամասնությունը, ինչպես նաև ճարտարապետական կոմպոզիցիան (հորինվածք)՝ գործառնական և կառուցվածքային պահանջներին համապատասխան ձևերի ամբողջական գեղարվեստաարտահայտչական համակարգը։համակարգը։Ճարտարապետությունը շինությունների կառուցման արվեստ է։Դեռ հազարամյակներ առաջ մարդիկ կարողանում էին հրաշալի կառույցներ կերտել։Բոլորը գիտեն,օրնակ եգիպտական փարավոնների հռչակավոր բուրգերի մասին.հիշենք նաև մեր նախնիների ուրարտուցիների կառուցած Արին֊Բերդի թագավորական պալատը։Շենքի կառուցումը սկսելուց առաջ ճարտարապետը նախապես պիտի պատկերացնի նրա տեսքը և թղթի վրա պատկերի այն,այսինքն ունենա շենքի գծագիրը։
Ճարտարապետությունը շինանյութերի կառուցման արվեստ է։Դեռ հազարամյակներ առաջ մարդիկ կարողանում էին հրաշալի կառույցներ կերտել։Բոլորը գիտեն,օրնակ եգիպտական փարավոնների հռչակավոր բուրգերի մասին.հիշենք նաև մեր նախնիների ուրարտուցիների կառուցած Արին֊Բերդի թագավորական պալատը։Շենքի կառուցումը սկսելուց առաջ ճարտարապետը նախապես պիտի պատկերացնի նրա տեսքը և թղթի վչա պատկերի այն;այսինքն ունենա շենքի գծագիրը։
 
== Ճարտարապետությունը նախնադարում ==
Տող 13 ⟶ 12՝
 
== Ճարտարապետությունը Վերածննդի դարաշրջանում ==
Ճարտարապետությունը բարձր մակարդակի է հասել Վերածննդի դարաշրջանում, սկզբնավորվել է XV դարում, Իտալիայի Տոսկանա մարզի քաղաքներում (Ֆլորենցիա, Պիզա, Լիվոռնո, Կառարա) և զարգացել XV–XVI դարերում՝ Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի բազմաթիվ երկրներում ([[Ֆրանսիա]], [[Նիդեռլանդներ]], [[Գերմանիա]], [[Անգլիա]], [[Իսպանիա]])։։XIX դարի 2-րդ կեսին [[Եվրոպա]]յում ու [[ԱՄՆ]]-ում կապիտալիստական կարգերի ամրապնդմամբ և արդյունաբերության զարգացմամբ էին պայմանավորված քաղաքների արագ աճը, արտադրության նոր տեսակների, առևտրական, տրանսպորտային և այլ կառույցների երևան գալը։
XIX դարի 2-րդ կեսին [[Եվրոպա]]յում ու [[ԱՄՆ]]-ում կապիտալիստական կարգերի ամրապնդմամբ և արդյունաբերության զարգացմամբ էին պայմանավորված քաղաքների արագ աճը, արտադրության նոր տեսակների, առևտրական, տրանսպորտային և այլ կառույցների երևան գալը։
[[Պատկեր:Torre de Pisa.jpg|thumb|[[Պիզա]]յի աշտարակ]]
XIX դարի վերջի – [[XX դար]]ի սկզբի ճարտարապետության մեջ նկատելի են տարբեր ոճերի համադրումը (էկլեկտիկա) և նոր ուղղությունների՝ մոդեռն, կոնստրուկտիվիզմ, նոր դասականություն (նեոկլասիկա) և այլն առաջացումը։
Տող 21 ⟶ 19՝
 
Նոր ժամանակների ճարտարապետության մեջ գեղարվեստական-հորինվածքային խնդիրները դարձել են առավել կարևոր և վճռորոշ, իսկ [[շինարար]]ական տեխնիկայի զարգացումն ու կատարելագործումը (շարժական ծածկեր, երկակի կորության թաղեր և այլն) նոր հնարավորություններ են բացել համարձակ մտահղացումներ իրագործելու համար։ Ժամանակակից ճարտարապետությունը բնութագրվում է զարգացման ուղղությունների բազմազանությամբ, առանձին [[շենք]]երի փոխարեն իշխում են [[քաղաք]]աշինական կազմավորումները, դառնում են ավելի հարմարավետ և հուսալի, շեշտվում են կառույցների ու համալիրների արտաքին տեսքը՝ վերասլաց են, աստիճանաձև, հաճախ ոչ ուղղաձիգ ծավալներով ու ձևերով, քաղաքաշինական համալիր խնդիրների ամբողջական և ավարտուն լուծումներով։
Նոր ժամանակներում ճանաչված ճարտարապետներ [[Լը Կորբյուզե]]ն, [[Ֆրանկ Լլոյդ Ռայթ]]ը, [[Միս Վան դեր Ռոե]]ն, [[Վալտեր Գրոպիուս]]ը, [[Օսկար Նիմեյեր]]ը, [[Քենձո Թանգ]]են, [[Ալվար Աալտո]]ն, [[Էրո Սաարինեն]]ը, [[Լուիս Կան]]ը, [[Ժորժ Կանդիլիս]]ը և ուրիշներ ստեղծել են ճարտարապետական արժեքներ, որոնք մեծապես նպաստել են մշակութային առաջընթացին։<nowiki/>[[Հայ]]կական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղ[[արվեստ]]ական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես [[տուֆ]]ի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։
[[Հայ]]կական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղ[[արվեստ]]ական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես [[տուֆ]]ի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։
 
== Ճարտարապետությունը Հայաստանում ==
 
Հայկական ճարտարապետության հնագույն փուլն ընդգրկում է մ. թ. ա. IV–I հազարամյակները, պահպանվել են քարեդարյան անձավներ, պղնձեդարյան և բրոնզեդարյան բնակատեղիներ, դամբարանադաշտեր, մեգալիթյան կառույցներ, բերդշեներ, ժայռափորագրություններ։ժայռափորագրություններ։Հին փուլն ընդգրկում է կազմավորված հայկական պետականության ժամանակաշրջանի՝ մ. թ. ա. VI–[[III դար]]երի՝ ստրկատիրական կացութաձևի ճարտարապետությունը։ Այդ ժամանակաշրջանը կարևորվում է հատկապես հայկական մշակույթի և Հայկական լեռնաշխարհում բնակվող այլ ցեղերի մշակույթների փոխառնչությամբ։ Այս փուլի հիմնական պաշտամունքային կառույցները հեթանոսական մեհյաններն ու տաճարներն էին, որոնց տեղերում հետագայում կառուցվեց քրիստոնեական վաղ շրջանի շինությունների զգալի մասը։Վաղ միջնադարը (IV–VII դարեր) հիմնականում հայկական մոնումենտալ ճարտարապետության ազգային նկարագրի ձևավորման (IV–V դարեր) և հասունության ու կատարելության (VI–VII դարեր) շրջաններն են։
Հին փուլն ընդգրկում է կազմավորված հայկական պետականության ժամանակաշրջանի՝ մ. թ. ա. VI–[[III դար]]երի՝ ստրկատիրական կացութաձևի ճարտարապետությունը։ Այդ ժամանակաշրջանը կարևորվում է հատկապես հայկական մշակույթի և Հայկական լեռնաշխարհում բնակվող այլ ցեղերի մշակույթների փոխառնչությամբ։ Այս փուլի հիմնական պաշտամունքային կառույցները հեթանոսական մեհյաններն ու տաճարներն էին, որոնց տեղերում հետագայում կառուցվեց քրիստոնեական վաղ շրջանի շինությունների զգալի մասը։
Վաղ միջնադարը (IV–VII դարեր) հիմնականում հայկական մոնումենտալ ճարտարապետության ազգային նկարագրի ձևավորման (IV–V դարեր) և հասունության ու կատարելության (VI–VII դարեր) շրջաններն են։
[[Պատկեր:Sanahin-Amenaprkich.jpg|thumb|Սանահինի վանքը]]
Զարգացած միջնադարյան փուլը, ըստ ընդունված պարբերացման, ընդգրկում է IX դարի վերջից մինչև [[XIV դար]]ը՝ IX–XI և [[XIV դար|XII–XIV դարերի]] ենթափուլերով։ IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել քաղաքաշինությունը (Անի, Դվին, [[Կարս]], [[Վան]] և այլն), ստեղծվել են վանական համալիրներ ([[Տաթև]], [[Սևանավանք|Սևան]], [[Գնդեվանք]], [[Հոռոմոս]], [[Խծկոնք]], [[Հաղպատ]], [[Սանահին]] և այլն)։
Տող 34 ⟶ 29՝
[[Պատկեր:Տաթև վանական համալիր70.JPG|thumb|Տաթև վանական համալիրը]]
 
XII–XIV դարերում ընդլայնվել են եղած համալիրները, ստեղծվել նորերը, կատարելագործվել է քաղաքաշինական արվեստը, հարստացել են արտահայտչամիջոցները, շինարարական-կառուցվածքային հնարքները, կարևորվել է աշխարհիկ շենքերի ([[գրատուն]], սեղանատուն, [[հյուրանոց]]-կարավանատուն), ճարտարագիտական և պաշտպանական կառույցների շինարարությունը, կազմավորվել են ճարտարապետական դպրոցներ [[Սյունիք]]ում, [[Վասպուրական]]ում, [[Գուգարք]]ում, [[Արցախ]]ում և այլուր։այլուր։Միջնադարյան հայկական ճարտարապետության վերջին փուլն ընդգրկում է XVII–[[XVIII դար]]երը, երևան են եկել նոր հատկանիշներ քաղաքաշինության և բնակարանային ճարտարապետության ոլորտներում, մասամբ պակասել են կառույցների մոնումենտալությունը, գեղարվեստական արտահայտչականությունը։
Միջնադարյան հայկական ճարտարապետության վերջին փուլն ընդգրկում է XVII–[[XVIII դար]]երը, երևան են եկել նոր հատկանիշներ քաղաքաշինության և բնակարանային ճարտարապետության ոլորտներում, մասամբ պակասել են կառույցների մոնումենտալությունը, գեղարվեստական արտահայտչականությունը։
Նոր փուլի (XIX դարից մինչև XX դարի առաջին երկու տասնամյակներ) ճարտարապետությանը բնորոշ են մերձեցումը ռուսական մշակույթին և քաղաքաշինության ([[Երևան]], [[Գյումրի]], [[Գորիս]], [[Նոր Բայազետ]] և այլն) զարգացումը՝ դասականության ու կանոնավոր հատակագծման սկզբունքների կիրառմամբ։ Եթե միջնադարյան ճարտարապետության նախորդ փուլերում բնակավայրի դիմագիծը բնորոշողը պաշտամունքային կառույցների ճարտարապետությունն էր, ապա նոր փուլում առաջնային են դարձել քաղաքաշինությունը և ժողովրդական տան ճարտարապետությունը։