«Հուդա Իսկարիովտացի»–ի խմբագրումների տարբերություն

չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + ))
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
 
== Ինչո՞ւ էր Հուդան առաքյալների շարքում ==
Եկեղեցու հայրերը և, առհասարակ, ավետարանի մեկնիչները այս հարցին տալիս բազմազան բացատրություններ, որոնց հիմքը նույնն է՝ ներողամտությունը, ինչպես [[Պողոս առաքյալ]]ն էլ է ասում. «Նա /Քրիստոսը/ կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. 2:4)։ Իսկարիովտացին նախ բարի էր, երբ [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]]ից առաքելության կոչվեց, բայց հետո ընկավ ագահության մեղքի մեջ, որն արծաթասիրությունն էր։ Իսկ Հիսուս համբերությամբ տանում էր նրա այդ մոլուցքը որպես օրինակ մեզ, քանզի մենք էլ համբերությամբ պիտի տանենք մեղանչած եղբորը, որքան հնարավոր է ծածուկևծածուկ և այնքան ժամանակ պիտի սպասենք, քանի դեռ նա դարձի չի եկել։ Ըստ [[Ամբրոսիոս]]ի՝ [[Հիսուս Քրիստոս|Փրկիչ]]ն «ընտրեց նաև Հուդային ոչ թե անգիտության հետևանքով, այլ՝ շրջահայեցության. Քրիստոս պիտի մատնվեր նրանից…»: Ուշ շրջանի որոշ մեկնաբաններ առաջ են քաշում այլ բացատրություններ։ Ինչպես [[դրախտ]]ում առկա էր օձը (Ծննդ. 3:1-13), կամ [[Նոյյան տապան]]ում՝ Քամը (Ծննդ. 7:13), այնպես էլ Փրկչի աշակերտների մեջ հայտնվեց Հուդան։ Եվ, բացի այս, Հուդան միակը չէր հազարավոր այն կեղծավորների մեջ, որոնց համար կրոնը խարդավանքի առարկա էր։ Քանի որ Հուդան անհագ էր արծաթասիրության մեջ, Հիսուս կամեցավ նրան տալ գանձանակը, որպեսզի Իսկարիովտացին, ձեռքում ունենալով դրամը, հեռու մնա աղտից։ Հիսուսը «կամենում էր», որ Հուդան գողանա գանձանակի արծաթը, իսկ հանուն արծաթի չվաճառի Տիրոջը, բայց նա՝ Հուդան, երկու մեղքերն էլ գործեց։ Հիսուս ներքուստ ճանաչում էր Հուդային՝ որպես վատ և պարզ միտք չունեցող մեկի, ուստի նրան չուղարկեց քարոզելու, այլ պահեց իր մոտ՝ կենցաղային տարբեր գործերի համար։ Շատ հավանական է նաև, որ վստահության նման ցուցաբերությամբ Քրիստոս ուզում էր ազդել Հուդայի վրա, նրա մեջ սեր և նվիրվածություն առաջացնել Իր հանդեպ։ Սակայն Հուդան չափազանց կապված էր դրամին և դրա համար էլ չարաշահում էր Քրիստոսի վստահությունը։ Տեղին է նկատել, որ Հուդայի անհավատարիմ գանձապահությունը մինչև վերջին ժամանակները, մինչև Բեթանիայի ընթրիքի օրը, հայտնի չէր Առաքյալներին, որոնք առևտրի մեջ գտնվող, վաճառականությամբ քիչ թե շատ զբաղվող մարդիկ էին եղել։ Դժվար թե մինչ այդ, գողի մասին իմանալով, նրանք թույլ տային, որ դրամը նրա ձեռքում շարունակեր մնալ։ Հիսուսի լռության պարագայում հարցը միանգամայն այլ էր։ Նրա համար դրամի պահվելը կամ գողանալը կարևորություն չուներ։ Հիսուս ցանկանում էր բուժել արծաթասեր աշակերտի մոլությունը, դրամը ձեռքը տալով՝ կշտացնել նրա անհագուրդ ագահությունը։ Այնուամենայնիվ, իմանալով Հուդայի՝ մեղսագործ լինելու մասին, Հիսուս նրան երբեք բացահայտորեն չհանդիմանեց դրա համար։ Սբ. [[Գրիգոր Տաթևացի]]ն այս կապակցությամբ մի քանի պատճառներ է առաջադրում.
# Եթե [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]] Հուդային հանդիմաներ, ապա Հուդան ավելի հանդուգն կդառնար, քանզի այդպիսին են չարի ծառաները. քանի դեռ ծածուկ է գործը, այն ահով են կատարում, բայց երբ հայտնի է դառնում, այն ժամանակ սկսում են համարձակ գործել։
# Եթե Հուդան հանդիմանվեր, միգուցե ժամանակից շուտ մատներ Հիսուսին։
Անանուն մասնակից