«Հովհաննես Ինճիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
Հովհաննես Ինճիկյանը ծնվել է Ախալցխայում 1913 թվականին, տոհմիկ էրզրումցիների ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Ախալցխայի հայկական դպրոցում։
 
1925-1926 թվականներին ավարտելով յոթերորդ դասարանը՝ մեկնել է [[Թիֆլիս]], ընդունվել տեղի մանկավարժական տեխնիկումը, ավարտելուց հետո վերադարձել ծննդավայր և որպես ուսուցիչ աշխատել Ախալցխայի շրջանի գյուղերի հայկական դպրոցներում։

1934-1939 թվականներին սովորել է [[Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ|Մոսկվայի պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտում]], որն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Մոսկվայի Լենինի անվան ռազմա-քաղաքական ակադեմիայում՝ որպես դասախոս։ 1941 թվականին զինվորագրվել է խորհրդային բանակի շարքերը և 50-րդ բանակի կազմում մասնակցել Մոսկվայի պաշտպանությանը։ 1942 թվականին [[89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա|89-րդ Թամանյան դիվիզիա]]յի հրամանատարության կողմից նշանակվել է 390-րդ հրաձգային գնդի ռազմական կոմիսար։
[[Պատկեր:Plaque of Hovhannes Injikian - Yerevan.jpg|մինի]]
Զորացրվելուց հետո հաստատվել է [[Խորհրդային Հայաստան|Հայաստան]]ում, որտեղ զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1974 թվականին «Օսմանյան կայսրության ազգային բուրժուազիայի ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1952-1954 թվականներին եղել է ՀԿԿ կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, 1955-1958 թվականներին միաժամանակ դասավանդել է [[Երևանի պետական համալսարան]]ում և [[Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան|Երևանի Վալերի Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտ]]ում: 1958-1971 թվականներին՝ [[ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության բաժանմունք]]ի վարիչ, 1971-1984 թվականներին՝ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն<ref>[http://www.azg.am/AM/2013092410 Հովհաննես Ինճիկյան, գիտնականը, գործիչը, քաղաքացին եւ մարդը]</ref><ref>[http://lraber.asj-oa.am/3561/1/1990-6%28100%29.pdf Հովհաննես Ինճիկյան]</ref><ref>{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=4096&name=%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD_%D4%BB%D5%B6%D5%B3%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6|title=AV Production - Հովհաննես Ինճիկյան|website=avproduction.am|accessdate=2019-07-01}}</ref>: