«Սկոտի Պիպեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 33.
}}
 
'''Սկոտի Մորիս Պիպեն''' ({{lang-en|''Scottie Maurice Pippen''}}, {{ԱԾ}}), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ [[բասկետբոլ]]իստ։ Առավել հայտնի է [[Բասկետբոլի ազգային ասոցիացիա]]յի (NBA) «[[Չիկագո Բուլս]]» ակումբում անցկացրած տարիներով (1987–1998 թթ.), որի կազմում 6 անգամ հաղթել է NBA-ի գավաթը (1991–1993 և 1996–1998)։ Պիպենը թիմակից [[Մայքլ Ջորդան]]ի հետ առանցքային դեր է խաղացել «Բուլսում»` ձևավորելով ակումբի հարձակվողական կորիզը։ Պիպենի և Ջորդանի անունները նաև կապվում են 90-ականներին NBA-ը ամբողջ աշխարհում մասայականացնելու հետ։
 
Պիպենը հանդես է եկել որպես [[թեթև հարձակվող]] (այլ անվանում` երրորդ համար)։ 8 անգամ անընդմեջ դարձել է ''NBA All-Defensive առաջին թիմ'' և 3 անգամ՝ ''All-NBA առաջին թիմ'' խորհրդանշանական հավաքականի անդամ։ 7 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), ընդ որում՝ դառնալով 1994 թվականի բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացող (MVP)։ 1996-97 մրցաշրջանում Պիպենը հռչակվել է NBA-ի պատմության 50 մեծագույն խաղացողներից մեկը։ Նույն տարի «Բուլսի» ղեկավարությունը որոշում է հավերժացնել նրա 33 համարի խաղաշապիկը ակումբի փառքի սրահում։