«Սան Ստեֆանոյի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
'''Սան Ստեֆանոյի պայմանագիր''', [[Ռուսաստան]]ի և [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] միջև [[1878]] թվականի [[փետրվարի 19]] ([[մարտի 3]]-ին) [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] արվարձան [[Սան Ստեֆանո]]յում կնքված նախնական հաշտության պայմանագիր, որով ավարտվեց [[1877]]-[[1878]] թվականների [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|ռուս-թուրքական պատերազմը]]։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման և [[Հայկական հարց]]ի միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են [[Բեռլինի կոնգրես]]ի արդյունքում ընդունված փաստաթղթում։
 
Ստորագրել են [[փետրվարի 19]]-ին ([[մարտի 3]])-ին Սան Ստեֆանոյում ([[Կոստանդնուպոլիս]]ի մոտ) [[Ռուսաստան]]ի կողմից կոմս Ն.[[Նիկոլայ ԻգնատևնԻգնատև]]ն ու U.[[Ալեքսանդր ՆելիդովըՆելիդով]]ը, [[Թուրքիա]]յի կողմից՝ [[Սավֆետ փաշա]]ն ու [[Սահադուլլահ բեյ]]ը։
 
Սան Ստեֆանոյի պայմանագիրը երաշխավորում էր Թուրքիայի ստանձնած պարտավորությունների կատարումը, այն է. «անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելավումներ և բարեփոխումներ»<ref>[[Արա Պապյան]] - Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու), Ասողիկ, [[Երևան]], [[2012]] (ISBN 978-9939-50-190-1, ՀՏԴ՝ 941(479.25):341(045), ԳՄԴ՝ 63.3(2Հ) + 67.91ց1, Պ234: Համակարգչային շարվածքը և ձևավորումը՝ [[Դավիթ Աբրահամյան|Դավիթ Օ. Աբրահամյանի]])</ref>:
16 788

edits