«Mayhem»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎De Mysteriis Dom Sathanas, խմբի փլուզում (1991–1994): Ավելացված տեղեկություններ
→‎Պատմություն: ավելացումներ
Տող 61.
 
Մնացին միան Աթիլան և Հելհամմերը։ Մեյհեմը դադարեց գոյություն ունենալ։
 
Նեքրոբաթչերը 2019 թ.-ի հոկտեմբերի 15-ին կայացած հարցազրույցում քննարկեց իր դառնությունը Եվրոնիմուսի նկատմամբ՝ Վիկերնեսի հետ խմբում փոխարինվելուց հետո՝ De Mysteriis Dom Sathanas-ի ձայնագրությունից առաջ: Այնուհետև նա խոսեց Եվրոնիմուսի սպանության մասին․<blockquote>«Լավ, ես հիմա կարող եմ դա ասել, քանի որ երկար տարիներ անընդմեջ պահում եմ գաղտնի, բայց իրականում ուզում էի ինքս Եվրոնիմուսին սպանել: Երբ դա պատահեց, ես տեսա առավոտյան թերթը, մտածեցի. «Ես պետք է տուն հասնեմև դուրս բերեմ իմ տան մեջ եղած բոլոր զենքերն ու թմրանյութը, քանի որ նրանք գալիս են իմ տուն, որովհետև ես, հավանաբար, լինելու եմ սրա համար մեկ կասկածյալը»։ Բայց ես չգիտեի, որ Նորվեգիայի ոստիկանությունն արդեն գիտեր, որ նա դատապարտվելու ​​է Եվրոնիմուսին սպանելու համար: Նրանք գաղտնալսել էին Վարգի հեռախոսը, և նա, իրոք, խոսեց այդ սպանության մասին նախքան Բերգենը մեկնելը, այնպես որ ոստիկանները արդեն գիտեին, որ նա գալիս է, ուստի հավանաբար մտածում էին․ «Մենք այդ տղային չենք բանտարկել եկեղեցիներ այրելու համար, այնպես որ եկեք բանտարկենք նրան սպանության համար և միևնույն ժամանակ ազատվենք Օսլոյից այդ տղայի հետ»: Այսպիսով, սա այն է, ինչ տեղի է ունեցել»:</blockquote>1994-ի մայիսին De Mysteriis Dom Sathanas-ը թողարկվեց նվիրված Եվրոնիմուսին: Դրա թողարկումը հետաձգվել էր Եվրոնիմուսի ծնողների կողմից գանգատների պատճառով, որոնք դեմ էին արտահայտվել Վիկերնեսի նվագած բաս կիթառի հատվածների առկայությանը: Ըստ Վիկերնեսի՝ Հելհամմերը հավաստիացրել է Արսեթսի ծնողներին, որ ինքն էլի ձայնագրելու է բասի հատվածները, բայց չկարողանալով բաս կիթառ նվագել՝ Հելհամմերը թողել է բասի հատվածները անփոփոխ, ուստի ալբոմը Վիկերնեսին ներկայացնում է որպես բասիստ:
 
== Սկավառակագրություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Mayhem» էջից