«Mayhem»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Դեդի հետ (1988-1991): ավելացումներ
→‎Դեդի հետ (1988-1991): ավելացումներ
Տող 44.
1991 թ. ապրիլի 8-ին Դեդը ինքնասպանություն գործեց խմբին պատկանող տանը: Նրան գտել է Եվրոնիմուսը՝ կտրատված դաստակներով և գլխի հրազենային վնասվածքով: Դեդի ինքնասպանության մասին գրությունը սկսվում է «Կներեք ողջ արյան համար» նախադասությամբ և պարունակում է հակիրճ բացատրություն՝ «Ոչ ոք չի հասկանա դա, բայց որպես մի տեսակ բացատրություն՝ ես մարդ չեմ, սա միայն երազ է և շուտով արթնանալու եմ»: Ամբողջ նամակը հանրայինացվեց։ Ավարտվում էր ասելով՝ «Ես նոր չեմ կայացրել այս որոշումը, այլ 17 տարի առաջ»: Գրառմանը կցված՝ Դեդը թողել է «Life Eternal» երգի բառերը: Երբ Եվրոնիմուսը գտավ այս ամենը, նա գնաց մոտակա խանութ և գնեց միանգամյա տեսախցիկ՝ դիակը լուսանկարելու համար որոշ իրեր վերադասավորելուց հետո: Այս լուսանկարներից մեկը հետագայում օգտագործվել է որպես «Bootleg» կենդանի ալբոմի շապիկ, որը կոչվում է Dawn of the Black Hearts:
 
Նեքրոբաթչերը հիշում է, թե ինչպես է Եվրոնիմուսն իրեն ասել ինքնասպանության մասին.<blockquote>«Օյսթենն ինձ զանգահարեց հաջորդ օրը... և ասաց․ «Դեդը իրոք շատ լավ բան է արել: Նա սպանել է իրեն»: Մտածեցի՝ խելքը թռցրել է: Ի՞նչ է նշանակում շատ լավ բան է արել: Նա ասում է. «Հանգստացի՛ր, ես ամեն ինչի լուսանկար ունեմ»: Ես ցնցման ու վշտի մեջ էի: Նա պարզապես մտածում էր, թե ինչպես օգտագործել դրանք, ուստի ես նրան ասացի. «Լավ, Նույնիսկ չզանգահարես ինձ նախքան այդ նկարները ոչնչացնելը»:</blockquote>Եվրոնիմուսը Դեդի ինքնասպանությունն օգտագործեց Մեյհեմի չար կերպարը ցուցադրելու համար և պնդեց, որ Դեդը սպանել է իրեն, քանի որ բլեք-մետալը դարձել էր ժամանակակից և լայնորեն գովազդվող: Ժամանակի ընթացքում լուրեր տարածվեցին, որ Եվրոնիմուսը շոգեխաշել է Դեդի ուղեղի կտորները և վզնոցներ պատրաստել նրա գանգի կտորներով: Խումբը ավելի ուշ հաստատեց, որ վերջինս ճշմարիտ է: Ավելին, Եվրոնոիմուսը պնդում էր, որ այդ վզնոցները տվել է դրան արժանի երաժիշտներին, ինչը հաստատեցին դեպքի մի քանի այլ անդամներ:
<br />
 
=== De Mysteriis Dom Sathanas, խմբի փլուզում (1991–1994) ===
Դեդի ինքնասպանությունն այնքան է ազդել Նեքրոբաթչերի վրա, որ հեռացել է Մեյհեմից: Խումբը կարճ ժամանակ ելույթ ունեցավ Օկուլտուսի հետ, ով միացավ  խմբին, որպեսզի ձայնագրի վոկալի և բասի պարտիաները Մեյհեմի De Mysteriis Dom Sathanas դեբյուտային ալբոմի համար: Այնուամենայնիվ, սա կարճաժամկետ էր․ նա հեռացավ խմբից Եվրոնիմուսից մահվան սպառնալիք ստանալուց հետո: 1993-ի հուլիսին Live in Leipzig-ը թողարկվեց՝  որպես խմբից հարգանքի տուրք Դեդին:
 
1992-ի վերջին վերսկսվեց Մեյհեմի առաջիկա ալբոմի ձայնագրությունը։ Այսպիսով, Արսեթը ներգրավեց ևս երեք շրջանի երաժիշտների՝ Բուրզումից Վարգ Վիկերնեսը (բեմական անունը՝ «Count Grishnackh»), Thorns-ի Սնոր Ռաչ-ը («Բլեքթորն»), ովքեր նվագում էին համապատասխանաբար բաս կիթառ և ռիթմ կիթառ, ինչպես նաև հունգարական Tormentor բլեք-մետալ խմբի երգիչ Աթիլա Չիհարին։
 
Իր ծնողների բողոքների պատճառով Եվրոնիմուսը փակեց իր խանութը՝ պատճառաբանելով լրատվամիջոցների և ոստիկանության ուշադրությունը: Ալբոմի մեծ մասը ձայնագրվել է 1993-ի առաջին կեսի ընթացքում Բերգենի Grieg դահլիճում: Ալբոմի թողարկմանը զուգահեռ Եվրոնիմուսը և Վիկերնեսը մտադրություն են ունեցել պայթեցնել Նիդարոսի տաճարը, որը հայտնվեց ալբոմի շապիկում: 1993 թվականի օգոստոսին Եվրոնիմուսի սպանությունը վերջ տվեց այս ծրագրին և հետաձգեց ալբոմի թողարկումը:
 
1993-ի օգոստոսի 10-ին Վիկերնեսը սպանեց Եվրոնիմուսին: Այդ գիշեր Վարգ Վիկերնեսը և Ռուչը Բերգենից 518 կմ գնացին դեպի Օսլոյի Եվրոնիմուսի բնակարան: Նրանց ժամանելուն պես սկսվեց մի կոնֆլիկտ, որն ավարտվեց այն ժամանակ, երբ Վարգը դանակահարեց Եվրոնիմուսին: Նրա դին գտել են բնակարանից դուրս, քսաներեք վերքերով, երկուսը՝ գլխին, հինգը` պարանոցին և տասնվեցը `մեջքին
 
== Սկավառակագրություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Mayhem» էջից