«Mayhem»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Պատմություն: Ավելացված տեղեկություններ
→‎Դեդի հետ (1988-1991): ավելացումներ
Տող 41.
 
Սթիան Յոհանսենը («Օկուլտուս»), ով որոշ ժամանակով որպես վոկալիստ ստանձնեց Դեդի պաշտոնը, նրա մասին այս հայտարարությունն արեց.<blockquote>«Նա իրեն մարդ չէր տեսնում, նա իրեն տեսնում էր որպես այլ աշխարհիղ մի արարած: Նա ասաց, որ շատ տեսիլքներ ունի, որ արյունը սառել է երակների մեջ, որ մեռել է: Դա է պատճառը, որ նա վերցրեց այդ կեղծանունը։ Գիտեր, որ կմահանա»:</blockquote>1990-ին Մեյհեմի անդամները տեղափոխվեցին Օսլոյի մերձակայքում գտնվող «անտառի հին տուն», որն օգտագործվում էր խմբի փորձերի համար: Նրանք սկսեցին երգեր գրել իրենց հաջորդ ալբոմի ՝ De Mysteriis Dom Sathanas-ի համար: Մեյհեմի բասիստ Նեքրոբաթչերն ասում է, որ որոշ ժամանակ միասին ապրելուց հետո Դեդն ու Եվրոնիմուսը «շատ են նայդայնացրել միմյանց», և «վերջում ընկերներ չեն եղել»: Հելհամմերը հիշեցնում է, որ Դեդը մի անգամ դուրս գնաց անտառում քնելու, քանի որ Եվրոնիմուսը նվագում էր սինթ երաժշտություն, որը Դեդն ատում էր: Եվրոնիմուսն այնուհետև դուրս եկավ և հրացանից կրակ բացեց դեպի օդ: Վարգ Վիկերնեսը պնդում է, որ Դեդը մի անգամ դանակահարել է Եվրոնիմուսին:
 
<br />
1991 թ. ապրիլի 8-ին Դեդը ինքնասպանություն գործեց խմբին պատկանող տանը: Նրան գտել է Եվրոնիմուսը՝ կտրատված դաստակներով և գլխի հրազենային վնասվածքով: Դեդի ինքնասպանության մասին գրությունը սկսվում է «Կներեք ողջ արյան համար» նախադասությամբ և պարունակում է հակիրճ բացատրություն՝ «Ոչ ոք չի հասկանա դա, բայց որպես մի տեսակ բացատրություն՝ ես մարդ չեմ, սա միայն երազ է և շուտով արթնանալու եմ»: Ամբողջ նամակը հանրայինացվեց։ Ավարտվում էր ասելով՝ «Ես նոր չեմ կայացրել այս որոշումը, այլ 17 տարի առաջ»: Գրառմանը կցված՝ Դեդը թողել է «Life Eternal» երգի բառերը: Երբ Եվրոնիմուսը գտավ այս ամենը, նա գնաց մոտակա խանութ և գնեց միանգամյա տեսախցիկ՝ դիակը լուսանկարելու համար որոշ իրեր վերադասավորելուց հետո: Այս լուսանկարներից մեկը հետագայում օգտագործվել է որպես «Bootleg» կենդանի ալբոմի շապիկ, որը կոչվում է Dawn of the Black Hearts:
 
Նեքրոբաթչերը հիշում է, թե ինչպես է Եվրոնիմուսն իրեն ասել ինքնասպանության մասին.<blockquote>«Օյսթենն ինձ զանգահարեց հաջորդ օրը... և ասաց․ «Դեդը իրոք շատ լավ բան է արել: Նա սպանել է իրեն»: Մտածեցի՝ խելքը թռցրել է: Ի՞նչ է նշանակում շատ լավ բան է արել: Նա ասում է. «Հանգստացի՛ր, ես ամեն ինչի լուսանկար ունեմ»: Ես ցնցման ու վշտի մեջ էի: Նա պարզապես մտածում էր, թե ինչպես օգտագործել դրանք, ուստի ես նրան ասացի. «Լավ, Նույնիսկ չզանգահարես ինձ նախքան այդ նկարները ոչնչացնելը»:</blockquote>Եվրոնիմուսը Դեդի ինքնասպանությունն օգտագործեց Մեյհեմի չար կերպարը ցուցադրելու համար և պնդեց, որ Դեդը սպանել է իրեն, քանի որ բլեք-մետալը դարձել էր ժամանակակից և լայնորեն գովազդվող: Ժամանակի ընթացքում լուրեր տարածվեցին, որ Եվրոնիմուսը շոգեխաշել է Դեդի ուղեղի կտորները և վզնոցներ պատրաստել նրա գանգի կտորներով:
 
== Սկավառակագրություն ==
=== Ստուդիական ալբոմներ ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Mayhem» էջից