«Ծովը ներսում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
-ջնջնված պատկերներ
Տող 33.
== Սյուժեն ==
 
Իսպանացի կաթվածահար Ռամոն Սամպեդրոյի կյանքի պատմությունը: Ռամոնը, ում հոգնեցրել էր իր գրեթե անգործունակ կյանքը` անընդհատ մահճակալի վրա պառկած, պայքարում էր [[էվթանազիա]]յի իրավունքի համար: Դրա համար նրան փորձում է օգնել նրա ընկերուհի լրագրող և փաստաբան Խուլիան, ով նույնպես հիվանդ էր և հերթական [[ինֆարկտ]]ից հետո կոցրնումկորցնում է ինքնուրույն շարժվելու ընդունակությունը: Իսկ Ռամոնի մյուս ընկերուհին` երկու երեխաների մայր Ռոզան` ում լքել էր ամուսինը, փորձում է համոզել նրան, որ կյանքը լավ բան է, և արժե դրա համար ապրել:
Նա նույնիսկ մեկ անգամ ելույթ է ունենում հեռուստատեսությամբ, պատմելով իր մասին և իր կյանքին վերջ դնելու մասին կայացրած որոշման համար: Սակայն մերժում է ստանում դատարանի կողմից: Նրա հետ խոսում է մեկ այլ կաթվածահար մարդ` հոգևորական Ֆրանսիսկոն և փորձում է համոզել հտհետ կանգնել այդ քայլից, սակայն ապարդյուն: Ռամոնը բոլորին բերում է իր տանջալի կյանքին վերջ դնելու տարբեր փաստարկներ:
Ռամոնը չնայած իր այդ որոշմանը, իր ընտանիքի անդամներին ու ընկերներին քաջալերում է և օգնում հասկանալ կյանքի լավ կողմերը: Ընտանիքի անդամները ամեն մեկը յուրովի է մոտենում Ռամոնի կայացրած այդ որոշմանը:
 
Նրա զբաղմունքը հատուկ հարմարանքով գրելն էր: Նա անընդհատ հիշում է իր կյանքի լավագույն պահերը մինչև իր կաթվածահար լինելը, և հաճախ է մտքում տեսնում այն պահը (փորձելով ցատկել ծով, նա ուշադիր չի լինում ծովին` նայելով անծանոթ աղջկա կողմը, և ցատկում է ջրի հենցմեջ ծովի տեղատվության ժամանակ և գլխով հարվածելով ծովի հատակին կոտրում է պարանոցը), երբ նա դարձավ կաթվածահար: Ֆիլմում յուրատեսակ ձևով են ներկայացված Ռամոնի զգացմունքները և հիշողությունները, փոխհարաբերությունները մարդկանց հետ, նրա աշխարհահայացքը, վերաբերմունքը շրջապատող աշխարհին: