«Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: Կատարված են հստակեցումներ եւ փոփոխություններ կապված կուսակցության ղեկավար մարմին(թարմացում է), գաղափարախոսության(հստակեցում է ըստ առաջին եւ ներկա ծրագրերի), գտնվելու վայրի հետ կապված։
→‎Հռչակագիր: Ջնջված տողերը չեն պատկանում Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատմությանը, այլ շփոթության հետեւանքով Սոցիալ-դեմոկրատ բանվորական միության գործունեությունը շարադրվել է ՍԴՀԿ անվան տակ։
Տող 28.
Հնչակյան կուսակցությունն իր կառույցով կենտրոնացված կազմակերպություն էր, որը ղեկավարվում էր կենտրոնական գործադիր կոմիտեների կողմից։
 
<br />
== Հռչակագիր ==
Գրել է [[Ս. Շահումյան]]ը՝ Բ. [[Կնունյանց]]ի և Ա. Զուրաբյանի ակտիվ մասնակցությամբ։ Հրատարակվել է [[1902]] թվականի հոկտեմբերին, «[[Պրոլետարիատ]]» թերթի առաջին համարում։ Մանիֆեստում հայ սոցիալ-դեմոկրատները ազդարարում էին, որ իրենց միությունը հանդիսանում է ՌՍԴԲԿ մի ճյուղ, որը կռվելու է հանուն [[Ռուսաստան]]ի պրոլետարիատի շահերի ընդհանրապես և հայկականի՝ մասնավորապես։
 
Մանիֆեստում առաջ են քաշված սոցիալական [[հեղափոխություն|հեղափոխության]], միապետական-բուրժուական կարգերը տապալելու, արտադրության միջոցների մասնավոր սեփականության և սոցիալական անհավասարության վերացման խնդիրներ։ Ազգային հարցում մանիֆեստը պահանջում էր կազմակերպել բոլոր ազգերի սոցիալ-դեմոկրատների միասնական [[կուսակցություն]], հասնել ազգերի իրավահավասարության, նրանց քաղաքական ազատության ու ինքնորոշման։ Այն անհրաժեշտ էր համարում ապագա «ազատ Ռուսիայում ֆեդերատիվ հասարակապետության կազմակերպությունը»։ Աշխատավորներին բացատրելով տարանջատ, մասնակի կռիվների թույլ և անբավարար լինելու պատճառները, մանիֆեստը առաջադրում էր բոլոր ազգերի պրոլետարների ընդհանուր դասակարգային կռվի տեսակետը՝ «Պրոլետարներ ամբողջ աշխարհի, միացե'ք» նշանաբանը։ Ողջունելով մանիֆեստի հրատարակումը՝ Վ. Ի. [[Լենին]]ը «Իսկրա» թերթի [[1903]] թվականի համար 33-ում («Հայ սոցիալ-դեմոկրաւոների մանիֆեստի մասին») բարձր գնահատեց Հայ սոցիալ-դեմոկրատների միության դերն ու նշանակությունը, «...մանավանդ ազգային հարցի ճիշտ դրվածքը տալու նրա ուշագրավ փորձը»։
 
== Աղբյուրներ և գրականություն ==