«Բառակազմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 6622088 խմբագրումը, որի հեղինակն է՝ 109.75.41.15 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
'''Բառակազմություն''', [[Լեզվաբանություն|լեզվաբանության]] բաժին, որն զբաղվում է [[բառ]]երի կառուցվածքի, բառերի կազմության օրենքների ու կանոնների, լեզվի դիցից dudud բառակազմական համակարգի քննությամբ։ Բառակազմությւոն է կոչվում նաև նոր բառերի կազմության գործընթացը, [[Լեզու|լեզվի]] բառակազմական օրենքներով նոր բառերի կազմումը։
 
Բառակազմական օրինաչափությունների, կանոնների ու կաղապարների ամբողջությունը ներկայացնում է տվյալ լեզվի բառակազմական համակարգը։ Բառակազմական համակարգի մեջ են մտնում այն տարրերը, որոնցից կազմված է բառը, նրա կառուցվածքի մեջ մտնող միավորները ([[Արմատ (բառագիտություն)|արմատ]], [[ածանց]], [[հոդակապ]]), բառերի կառուցվածքը, ինչպես նաև այն օրենքները, որոնցով բառերն ըստ իրենց բառակազմական իմաստների խմբավորվում են բառակազմական տիպերի՝ բառերի որոշակի տեսակների մեջ։
 
Բառակազմությունը սերտորեն կապված է [[բառապաշար]]ի, ինչպես նաև [[Քերականություն|քերականության]]` [[Ձևաբանություն (լեզվաբանություն)|հդ ջդ դու հդշ հս հս ուշ ձևաբանության]] ու [[Շարահյուսություն|շարահյուսության]] հետ։
 
Բառապաշարի հետ բառակազմության հետ ունեցած կապը պայմանավորված է նրանով, որ բառակազմության շնորհիվ լեզվի բառակազմական միջոցներով կերտվող նորանոր բառերը համալրում են լեզվի բառային կազմը։ Իսկ նոր բառերի կերտումը կատարվում է բառապաշարի զարգացման պահանջով։
 
Բառակազմության կապը քերականության հետ անմիջական է. բառերը կազմվում են տվյալ լեզվի քերականության` ձևաբանական և շարահյուսական կանոններով։
 
== Համաժամանակյա բառակազմություն ==
''Համաժամանակյա բառակազմության'' նպատակն է պարզել և մեկնաբանել բառերի կազմության օրինաչափությունները լեզվի զարգացման ժամանակակից փուլում։ Այսինքն՝ բառի՝ ըստ բաղադրիչների տարրալուծումը կատարվում է ժամանակակից լեզվաըմբռնողությամբ։ Այդ տեսակետից, օրինակ, ''տիկին, տիեզերք'' բառերը պարզ են, դրանք չի կարելի բաժանել բաղադրիչների։ Նույնպես և արդի լեզվաըմբռնողությամբ ''անձամբ, մասին'' բառերը գիտակցվում են որպես ուղիղ, ոչ թե քերականական ձևեր, ինչպես [[գրաբար]]ում։