«Սելենե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
Նրա հռոմեական համարժեք աստվածուհին էր [[Լունա]]ն։
 
Սելենե աստվածուհու նախատիպը հավանաբար հանդիսացել է հին Միջագետքյան աստվածուհի՝ Սինիրիսը /Սին/, որը Արարատյան (ՈՒրարտական) դիցարանում հիշատկվում է Սելարդե /Շելարդի/ անվանաձևով (ներկայիս հայերենում տարածված է՝ ԼուսիեԼուսինե կանացի անվանումով):
 
== Անվանում ==
Տող 62.
* Ըստ Կվինթուս Սմիրնևսի, [[Հելիոս]] և Սելենեն էին [[Հորաներ]]ի՝ եղանակների աստվածուհիների ծնողները։ Սմիրնևսը նկարագրում է նրանց, որպես Հերայի չորս աղախիններ, սակայն այլ աղբյուրներում, նրանց թիվը երեքն է և նրանք համարվում են [[Զևս]]ի և [[Թեմիս]]ի դստրեր։
* Ըստ Վերգիլիոսի, Սելենեն նաև ունեցել է սիրավեպ աստված [[Պան]]ի հետ, ով գայթակղել էր, նվիրել էր նրան «ձյան պես սպիտակ գառներ»։ Սակայն Սքոլիան ավելացնում է մի ճշտում, Պան ոչ թե նվիրել էր գառներին, այլ ինքն էր հագել գառի մորթի, որպեսզի գայթակղի աստվածուհուն։
* Սելենեն համարվում էր մարգարե և լեգենդար հունացիհույն բանաստեղծ Մովսաիոսի (Μουσαῖος) մայրը։
 
== Լուսնի երկանիվը ==
Տող 80.
Էսքիլոսը (Aeschylus) կոչում է Սելենեին "գիշերվա աչք"։
 
Օռփիկների Օրհներգում Սելենեն ստանում է պոզեր և ջահ, նկարագրում են նրան որպես "բոլորին տեսնող, ամենատես", "իմաստուն", ձիեր սիրող, զգոն։ Հնում, Սելենեի գեղարվեստական պատկերացումները ներառված էին քանդակազարդերում, ծաղկամանների գեղանկարներում, մետաղադրամների և ակնեղենի վրա։ Վաղ 5-րդ դարում մ.թ.ա., կարմիր կավե կիսանդրի վրա պատկերված էր Սելենեն կիսալուսին ճակատին։ Հետագա արվեստներում, ինչպես և մյուս երկնային աստվածությունները, ինչպիսիք են՝ [[Հելիոս]]ը, [[Էոս]]ը և [[Նիկտա]]ն ("գիշեր"), Սելենեն էր ճանապարհորդում էր, վարում էր իր երկանիվը ողջ երկնքով մեկ։ Նա սովորաբար պատկերված էր լինում իր երկանիվը վարելիս, կամ ձիավարում էր կողաթամբով (երբեմն եզի, ցուլի, էշի, կամ խոյի վրա)։ Սելենեն և [[Հելիոս]]ը պատկերված էին [[Աթենաս]]ի ([[Պարթենոն]]ի արևելյան ճակատում) և [[Աֆրոդիտե|Աֆրոդիտեի]]յի ([[Զևս]]ի արձանի բազայի վրա) ծնունդի ժամանակ։ Սելենեն նույնպես հայտնվում է ձիով Գիգանտոմաքիայի ժամանակ, նա պատկերված է Պերգամոն Խորանի ֆրիզի վրա։
 
Սովորաբար Սելենեն պատկերված է լինում կիսալուսնի հետ, հաճախ ուղեկցվում է աստղերով, աստղերի հետ, երբեմն մահիկը փոխարինվում է լուսնային սկավառակով։ Հաճախ մահակը հենվում է իր ճակատին, կամ մահակը տեղադրված է գլխի վրա, սուր անկյուններով դեպի վայր ցցած, նմանվելով եղջյուրի, կամ էլ հետևից նրա գլխին կամ ուսերին է հենված։ Կան նկարներ, որտեղ Սելենեն պատկերված է լինում լուսապսակով դլխի շուրջ, երբեմն էլ պատկերված է ջահով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սելենե» էջից