«Invincible (Մայքլ Ջեքսոնի ալբոմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գաղափարը: մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց: ։ → ։ (2) oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 66.
}}
 
'''''Invincible''''', ամերիկյան երգիչ, երգահան [[Մայքլ Ջեքսոն]]ի վերջին ստուդիական ալբոմն է, որը թողարվել է նրա կենդանության օրոք։ Ալբոմը թողարկվել է [[Epic Records]]-ի կողմից 2001 թվականի հոկտեմբերի 30-ին։ «Invincible»-ը Ջեքսոնի առաջին, նոր երգերով թողարկումն էր «[[Blood on the Dance Floor: HIStory in the Mix|Blood on the Dance Floor»]]-ից հետո, որը թողարկվել էր 1997 թվականին, և առաջին թողարկումն էր վերջին՝ «[[HIStory: Past, Present and Future, Book I]]», ստուդիկան ալբոմից հետո, որը թողարկվել էր 1995 թվականին։
 
Ալբոմից թողարկվել է երեք սինգլ՝ «You Rock My World», «Cry» և «Butterflies», վերջինս թողարկվել է [[ԱՄՆ]]-ի տարածքից դուրս և չունեցավ տեսահոլովակ, «Unbreakable»-ը պետք է թողարկվեր սինգլի տեսքով, սակայն Սոնին չֆինսավորեց սինգլի թողարկումը։ «Cry» սինգլը կոմերցիոնֆինանսական առումով հաջողության չհասավ, դա եղավ այն պատճառով, որ Ջեքսոնը և իրեն ձայնագրող լեյբլ «Սոնի Մյուզիք»-ը վիճեցին և Սոնին դադարեցրեց ալբոմի փիառը։ Ալբոմը «Գրեմմի» մրցանակաբաշխությանը ստացավ մեկ մրցանակ, իբրև «Լավագույն փոփ վոկալի ներկայացում- տղամարդ» (անգլերեն Best Pop Vocal Performance - Male), իսկ «Billboard» ամսագրի կարդացողների քվեարկությամբ ստացավ «Տասնամյակի ալբոմ» մրցանակը։
 
Ալբոմը կոմերցիոն առումով հաջող էր, այն 11 երկրներում հասավ առաջին հորիզոնականին, այդ վում, [[ԱՄՆ]]-ում, [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Ավստրալիա]]յում, [[Ֆրանսիա]]յում և [[Շվեյցարիա]]յում։ 6 երկրներում այն մտավ լավագույն տասնյակ։ Ամենաանհաջողը դրանցից Մեքսիկան էր, որտեղ ալբոմը հասավ միայն 29-րդ հորիզոնականին։ «Invincible»-ը նորից վերադարձավ հիթ շքերթներ 2004 թվականին և 2009 թվականի Ջեքսոնի մահվանից հետո։ Չնայած նրան, որ ալբոմը վաճառվել է 10 միլիոն օրինակով, ի համեմատություն Ջեքսոնի նախորդ ալբոմների հետ, այն կոմերցիոն հաջողություն չուներ։