«Վաղինակ Բեքարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 31.
 
[[1908]] թվականի [[Օսմանյան սահմանադրություն]]ից հետո Բեքարյանը կնոջ հետ տեղափոխվում է [[Աֆիոն-Կարահիսար (քաղաք)|Աֆիոն-Կարահիսար]] և երկուսով դասավանդում են ազգային կենտրոնական միջնակարգ դպրոցում։<ref>Կ. Ա. Չերքեզյան, «Աֆիոն-Կարահիսարի հայ գաղթօջախը» 1986, Երևան</ref> [[1915]] թվականին Բեքարյանին հրավիրում են [[Երուսաղեմ]] [[Ժառանգավորաց վարժարան]]ում դասավանդելու, որտեղ նրա ընտանիքը անց է կացնում [[Մեծ եղեռն|եղեռնի]] օրերը։ Եղեռնից հետո [[Պորտ-Սաիդ]]ում դասավանդում է փախստական մուսալեռցիների վրանաքաղաքում։ [[1916]] թվականից [[Եթովպիա]]յի հայկական գաղթօջախի հրավերով տեղափողվում է [[Ադիս Աբեբա]] և այնտեղ հիմնում հայկական դպրոց։<ref>Կարպիս Սուրենյան, «Բնիկ ո՞րտեղացի եք», 1969 Երևան</ref> [[1922]] թվականին տեղափոխվում են [[Փարիզ]], իսկ [[1925]] թվականին [[Հայաստան]]։ Ավարտում է [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ը, դասավանդում [[Էջմիածին|Էջմիածնում]], [[Երևան]]ի դպրոցներում և մանկավարժական ինստիտուտում։
[[Պատկեր:1918 Adis Ababa.jpg|thumb|300px|Ադիս Աբեբայի հայկական դպրոցի սաները 1918 թ., ուսւուցիչներ` Մառի և Վաղինակ Բեքարյաններ]]
 
== Ստեղծագործությունները ==
Սփյուռքի մամուլում լույս են տեսել նրա արձակ և չափածո գործերը։ 1923-1924 թվականներին թղթակցել է «Կոչնակ Հայաստանի» և «Հառաջ» թերթերին Աբել Միաճիկյան կեղծանունով։