«Ստեփանոս Դաշտեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Ստեփանոս Դաշտեցի''' ([[1653]], [[ՆորԴաշտ Ջուղագյուղատեղի (Ջուղայի շրջան)|Դաշտ]], [[մահ]]վան թվականը և տեղը անհայտ), հայ բանաստեղծ, հանելուկագիր, ժամանակագիր, հրապարակախոս։
 
Մինչև [[Աբբաս I Սեֆի|Աբբաս I]] [[շահ]]ի կազմակերպած բռնագաղթը ([[1604]]) նախնիները բնակվել են [[Գողթն]] [[գավառ]]ի [[Դաշտ (Ջուղայի շրջան)|Դաշտ]] գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է [[Նոր Ջուղա]]յի Ամենափրկիչ [[վանք]]ի [[դպրոց]]ում, ձեռնադրվել [[սարկավագ]], ապա թողել կրոնավորի պաշտոնը և զբաղվել վաճառականությամբ, եղել աշխարհի տարբեր երկրներում։ Ենթադրվում է, որ ուսանել է [[Հռոմ]]ի Ուրբանյան վարժարանում։ Ստեփանոս Դաշտեցին գրել է բազմաթիվ երգիծական-պարսավական և խրատական-իմաստասիրական [[տաղ]]եր, որոնք պատմական, ազգագրական, բարբառագիտական և բանահյուսական արժեք ունեն։ Գրել է աշխարհիկ բովանդակությամբ 22 [[հանելուկ]]՝ կիրառելով հանելուկների ստեղծման նոր հնարանքներ։ Ստեփանոս Դաշտեցին թողել է նաև մի ժամանակագրություն՝ «Կարգ [[թագավոր]]աց [[Հնդկաստան|հնդկաց]]» (մոտ [[1719]], [[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]], ձեռագիր № [[1786]]), որտեղ արժեքավոր տեղեկություններ կան [[18]]-րդ դարի սկզբի [[Հնդկաստան]]ի քաղաքական անցուդարձերի մասին։ Ստեփանոս Դաշտեցին հեղինակել է դավանաբանական-հրապարակախոսական երկեր, որոնցից առավել արժեքավոր են «Սաղախ փշրանաց» ([[1700]], նույն տեղում, ձեռագիր № 9689), «Խնդիր ուղղության» ([[1706]], նույն տեղում, ձեռագիր № 673), «Կոչնակ ճշմարտության» (1714-1715, մեզ է հասել իրարից էապես տարբեր երկու օրինակով, նույն տեղում, ձեռագիր № 8111 և ձեռագիր № 9049) երկերը։ Գրանցում [[հեղինակ]]ը հայտնում է ինքնակենսագրական մանրամասներ, հազվագյուտ տեղեկություններ իր գաղափարական հակառակորդների, անցյալի ու իր ժամանակի նշանավոր դեմքերի ու դեպքերի, տարբեր [[ժողովուրդ]]ների [[կենցաղ]]ի, սովորույթների, [[կրոն]]ի ու քաղաքական [[կարգ]]երի մասին։ Իբրև կաթոլիկամետ մտածող, ելնելով [[Թովմա Աքվինացի|Թովմա Աքվինացու]] գաղափարներից, հակադրվել է հակամիարարականներին (Ալեքսանդր Ջուղայեցի, [[Հովհաննես Մրքուզ (փիլիսոփա)|Հովհաննես Մրքուզ]] և ուրիշներ)։ [[Հայ]] [[Ժողովուրդ|ժողովրդի]] ազատագրումը պայմանավորում էր կաթոլիկության ընդունմամբ։ Նա մերժել է [[բողոքականություն]]ը և պաշտպանել [[Հռոմի պապ]]ի գերագահությամբ [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] աշխարհի միավորման գաղափարը։ Խոսելով 17-18-րդ դարերի սահմանագծում [[Հայաստան]]ի ծանր կացության մասին, Ստեփանոս Դաշտեցին հավատում է իր ժողովրդի [[Վերածնունդ|վերածննդին]], թեն նրա կարծիքով, ազգային անկախության բացակայությունը և օտար լծի տակ գտնվելը [[հայ]] [[Ժողովուրդ|ժողովրդին]] զրկել են արհեստները, արվեստը և գիտությունը լիարժեք զարգացնելու հնարավորությունից, մղել վաճառականի վտանգավոր կենսաձևին։