«Տուֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 46.70.213.27 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Սահակ մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 1.
[[File:Tuff road, Gyumri, Armenia.jpg|thumb|Tuff road, Gyumri, Armenia|Տուֆապատ փողոց [[Գյումրի]]ում]]
 
 
'''Տուֆ''' ([[իտալերեն]]՝ ''tufo''), [[ապարներ|ապար]]ի տեսակ՝ բաղկացած [[հրաբուխ|հրաբխային ժայթքման]] ընթացքում դուրս մղված [[հրաբխային մոխիր|հրաբխային մոխրից]], որը ժամանակի ընթացքում քարացել է։
 
Տուֆը կազմված է հրաբխային ապակուց և [[պեմզա]]յի բեկորներից։ Հանդիպում են նաև տուֆեր, որոնք բաղկացած են ամբողջական բյուրեղներից կամ նրանց բեկորների:բեկորներից։
 
== Նկարագրություն ==
Տող 10 ⟶ 9՝
Ըստ բեկորների կազմի՝ տարբերում են ապարաբեկորային, բյուրեղաբեկորային, ապարաբյուրեղաբեկորային, ապակեբյուրեղային և այլ տուֆեր։ Հայկական հրաբխային տուֆը բնորոշվում է անկանոն բեկորազանգվածով։
 
Ըստ բեկորների ջերմազոդման աստիճանի՝ տուֆերը լինում են թույլ թրծված (մոխրանման), ջերմազոդված (իգնիմբրիտներ) և գերջերմազոդված (հալված) տուֆեր կամ տուֆալավաներ։
 
Տուֆի առաջացումը կարող է ընթանալ կամ օդից անմիջական նստեցման ճանապարհով՝ հրաբխի ժայթքման դեպքում, կամ էլ ջրային և օդի հոսանքներով տուֆային նյութի տեղափոխման հետևանքով։ Տուֆը կիրառվում է որպես շատ արժեքավոր շինանյութ (թեթև բետոնների լցանյութ, շինարարական քար), որն ունի բարձր դեկորատիվ որակներ։
 
Հրաբխանստվածքային տուֆի բեկորների չափերից կախված՝ առանձնացնում են կոպտաբեկորային, խոշորաբեկորային, միջինբեկորային և մանրաբեկորային տարատեսակներ։ Միներալային խառնուրդների առկայության դեպքում դրանք ստանում են վառ կանաչ, կապտականաչ, վարդագույն, կարմիր գույներ։ [[Շիրակի լեռնաշղթա|Շիրակի]], [[Բազումի լեռնաշղթա|Բազումի]], [[Փամբակի լեռնաշղթա]]ներում, [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձոր]]ում, մերձերևանյան շրջանում տարածված են էոցենի վարդագույն, կանաչավուն և խայտաբղետ տեսակները։ Պայմանականորեն այս խմբին են պատկանում նաև [[կրաքար]]ային (տրավերտին) և [[կայծքար]]ային (գեյզերիտ) տուֆերը, որոնք առաջանում են հրաբխային գործունեության ավարտական փուլում՝ հանքային տաք աղբյուրներից կարբոնատային ու սիլիցիումային նյութերի անջատման ու նստեցման հետևանքով։ Տարածված են [[Հայաստան]]ի [[Արարատի մարզ|Արարատի]], [[Շիրակի մարզ|Շիրակի]], [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորի]], [[Սյունիքի մարզ]]երումերում։
 
Օգտագործվում են [[շինարարություն|շինարարության]], [[Քանդակագործություն|քանդակագործության]], [[կիրառական արվեստ]]ի և այլ բնագավառներում:
 
== Հայաստանում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տուֆ» էջից