«Միշա Մարվին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Միշա Մարվինը ծնվել է 1989 թվականի հուլիսի 15-ին ՈւկրանիայիՈւկրաինայի Չեռնովցի քաղաքում, որտեղ էլ անցել է երգչի մանկությունը: Նա սովորական տղա էր, միակ բանը, որով նա տարբերվում էր իր հասակակիցներից, դա երաժշտության հանդեպ անկեղծ սերն էր: Միշան սովորել է Չեռնովցիի դպրոցներից մեկում, և արդեն այդ ժամանակ իրեն դրսևորում էր որպես ստեղծագործող անձնավորություն: 2006 թվականին դպրոցն ավարտելուց հետո նա մեկնում է մայրաքաղաք [[Կիև]]՝ ճանապարհ հարթելու դեպի շոու-բիզնես: Իր նպատակին հասնելու համար Միշան սկսեց սովորել Մշակույթի և արվեստի ակադեմիայի երաժշտության բաժնում:
== Կարիերա ==
Ուսանողական տարիներին սկսում է երգերի խոսքեր գրել և դառնում է տղամարդկանց փոփ խմբի անդամ: Նրանք ձայնագրում են մի քանի երգեր, և նույնիսկ նկարահանում են մի տեսահոլովակ, որը արժեցավ 350 ԱՄՆ դոլար: Դա «Суперпесня» կոչվող հավաքածուն էր: Հետո խումբը բաժանվեց: Խմբի բաժանման հետ մեկտեղ, Մարվինը դուրս եկավ ակադեմիայի երրորդ կուրսից: Խմբի ակտիվ գործունեությունը նպաստեց նրան որ Միշան չունեցավ քննություններին նախապատրաստվելու ժամանակ:
Տող 9.
Սկզբնական ժամանակահատվածում նա հանդես էր գալիս կարաոկե ակումբում: Նա այդ ընթացքում շարունակում էր ստեղծագործել: Միշան շատ էր սիրում զգացմունքային տողեր, հետևաբար նրա գրած երգերի տեքստերը շատ հուզական էին ստացվում:
 
2013 թվականին Միշան ընկերոջ հետ մի քանի երգ է գրել, որը հաջորդ օրը վաճառել են 1000 ԱՄՆ դոլարով: Նույն ընկերը Միշա Մարվինին ծանոթացրեց [[Black Star Inc.|Black Star inc.]] ռուսական լեյբլի տնօրեն [[Պավել Կուրյանով|Պավել Կուրյանովի]] հետ, ով առաջարկեց միասին համագործակցել: Մարվինը աշխատում էր [[Եգոր Կրիդ|Եգոր Կրիդի]] «Холостяк» ալբոմի վրա: Միշան նաև [[Նատան|Նատանի]], [[Մոտ (ռեփեր)|Մոտի]] և շատ այլ արտիստների հայտնի երգերի հեղինակն է: Միշան «Кислород» երգի հեղինակն է, որով [[Մոտ (ռեփեր)|Մոտը]] հանդես եկավ «ВИА Гра» խմբի հետ: Այս համագործակցությունները տևեցին երկու տարի: 2015 թվականին Մարվին հնարավորություն ունեցավ ներկայանալ իր երգով, որը կոչվում էր «Ну что за дела», որտեղ հանդես եկավ նաև [[Օլգա Բուզովա|Օլգա Բուզովան]]: Ավելի ուշ Մարվին և Dj Kan-ը ներկայացան դուետով, որը կոչվում էր «Стерва»: 2016 թվականի ամռանը Միշա Մարվինը ներկայացրեց իր առաջին մեներգը, որը կոչվում էր «Ненавижу», երգի հիման վրա նկարահանվել է բավական բարձր որակով տեսահոլովակ: Երգի թողարկումից հետո այն դարձավ [[iTunes]]-ի փոփ աղյուսակի առաջատարը, իսկ ընդանուրընդհանուր աղյուսակում այն հինգերրորդն էր, երգը հաջողությամբ մրցակցում էր [[Եգոր Կրիդ|Եգոր Կրիդի]] և [[Տիմատի|Տիմատիի]] «Где ты, где я» դուետի հետ: «Ненавижу» երգի տեսահոլովակը [[ՅուԹյուբ|Յություբում]] զբաղեցրել է վեցերորդ տեղը, մեկ օրում հավաքելով ավելի քան կես միլիոն դիտում: Այնուհետև նա դուետով հանդես եկավ [[Մոտ (ռեփեր)|Մոտի]] հետ, նրանք միասին ներկայացրեցին «А может?» երգը:
 
2018 թվականի մայիսի 18-ին Մոսկվայում հանդես է եկել իր առաջին մենահամերգով: 2018 թվականի մայիսի 30-ին մենահամերգով է հանդես եկել [[Վլադիվոստոկ|Վլադիվոստոկում]]<ref>[https://www.vl.ru/afisha/vladivostok/event/89818|Миша Марвин (Black Star) во Владивостоке 30 марта 2018]</ref>: