«Արքեաներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 36 բայտ ,  3 ամիս առաջ
Առաջին ուսումնասիրված արքեաները եղել են [[էքստրեմոֆիլ]]ները, որոնք ապրել են ծայրահեղ պայմաններում, ինչպիսին են տաք աղբյուրները և աղի լճերը, առանց այլ օրգանիզմների։ Հետազոտական հնարավորությունների զարգացման շնորհիվ արքեաներ հայտնաբերվել են գրեթե ամենուր, այդ թվում [[հող]]ում, [[օվկիանոս]]ներում և [[ճահիճ]]ներում։ Հատկապես բազմաթիվ են օվկիանոսներում, [[պլանկտոն]]ում կազմելով ամենատարածված խմբերից մեկը ։
 
Արքեաները հանդիսանում են երկրի կարևոր մասը, ինչպես նաև բոլոր օրգանիզմների [[միկրոբիոտամիկրոբիոմա]]յի բաղադրիչը։ Կարևոր են մարդու [[Աղիքներ|աղիք]]ային, [[բերան]]ի և [[մաշկ]]ի միկրոբիոտայում[[Մարդու միկրոբիոմ|միկրոբիոմա]]յում<ref name=Bang2015>{{cite journal | vauthors = Bang C, Schmitz RA | title = Archaea associated with human surfaces: not to be underestimated | journal = FEMS Microbiology Reviews | volume = 39 | issue = 5 | pages = 631–48 | date = September 2015 | pmid = 25907112 | doi = 10.1093/femsre/fuv010 }}</ref>։ Նրանց մորֆոլոգիական, նյութափոխանակային և աշխարհագրական բազմազանությունը թույլ է տալիս ունենալ մի քանի էկոլոգիական դերեր՝ ածխածնի կապում, ազոտի շրջապտույտ, [[օրգանական միացություն]]ների շրջանառություն և ապահովումը մանրէաբանական [[Սիմբիոզ|սիմբիոտ]]կ և սինտրոֆիկ փոխհարաբերությունների<ref>{{Cite journal|last=Moissl-Eichinger|first=Christine|last2=Pausan|first2=Manuela|last3=Taffner|first3=Julian|last4=Berg|first4=Gabriele|last5=Bang|first5=Corinna|last6=Schmitz|first6=Ruth A.|date=2018-01-01|title=Archaea Are Interactive Components of Complex Microbiomes|url=http://www.sciencedirect.com/science/article/pii/S0966842X17301749|journal=Trends in Microbiology|language=en|volume=26|issue=1|pages=70–85|doi=10.1016/j.tim.2017.07.004|issn=0966-842X}}</ref> ։
 
Արքեաների [[ախտածին]] կամ [[պաթոգեն]] ձևեր հայտնի չեն։ Դրա փոխարեն նրանք հաճախ հանդես են գալիս որպես [[Մուտուալիզմ|մուտուալիստ]]ներ կամ [[կոմենսալիզմ|կոմենսալիստ]]ներ, ինչպիսին են օրինակ՝ [[մեթանոգեն]]ները (շտամեր, որոնք արտադրում են [[մեթան]]), որոնք գտնվում են մարդկանց և կենդանիների [[Մարսողական համակարգ|աղեստամոքսային համակարգ]]ում, որտեղ նրանց մեծ քանակությունը նպաստում է մարսողությանը։ Մեթանոգեններն օգտագործվում են նաև [[կենսագազ]]ի արտադությունում և կոյուղաջրերի մաքրման ժամանակ, իսկ [[կենսատեխնոլոգիա]]յում օգտագործվում են էքստրեմոֆիլների ֆերմենտները, որոնք դիմակայում են բարձր ջերմաստիճաններում և [[լուծիչ|օրգանական լուծիչ]]ներում։