«Ճորտատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
== Ճորտատիրությունը Ռուսաստանում ==
Ռուսաստանում ճորտատիրությունն ու ճորտատիրական իրավունքը սկիզբ են առել XI դարից<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։</ref>։ Մինչև XV դ․ ճորտատիրական շահագործման ենթարկվել են գյուղացիական որոշ խավեր՝ ճորտացված ստրուկներ (տառապյալներ), պարտքի դիմաց կոռային աշխատանք կատարողներ (զակուպներ, սմերդներ), այլ խավերից ելած իզգոյներ (տնանկներ) ևն<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։</ref>։ Սմերդի և խոլոպի (տես Խոլոպներ) գույքային ու անձնական իրավունքները սահմանափակված էին հավասարաչափ<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։</ref>։ Նրանց սպանելու համար սահմանվում էր միևնույն տուգանքը։ XV դ․ ճորտատիրությունը Ռուսաստանում ընդգրկեց ողջ գյուղացիությունը, ուժեղացավ հողի սեփականատիրոջից նրանց կախվածությունը (Յուրիի օր, հողատիրոջը վերադարձնելու վաղեմության ժամկետի սահմանում կամ ընդհանրապես վաղեմության վերացում և այլն)։ 1861-ին ճորտատիրությունը Ռուսաստանում վերացվեց (տես Գյուղացիական ռեֆորմ 1861)<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։</ref>։
 
== Ճորտատիրությունը Հայաստանում ==
Հայաստանում ճորտությունը և ճորտատիրական իրավունքը ծագել են վաղ ֆեոդալիզմի շրջանում, հողի մասնավոր ֆեոդալական սեփականության առաջացման հետ<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։</ref>։ Կալվածատերերն իրենց են ենթարկել չքավոր գյուղացիներին, ստիպել նրանց կոռային աշխատանք կատարել և իրենց ճորտացված ստրուկներին՝ «երդումարդ»-ներին դարձրել ճորտ գյուղացիներ<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։</ref>։ Դվինի 648 թվականի եկեղեցական ժողովի (տե՛ս [[Դվինի ժողովներ]]) 9-րդ կանոնը վկայում է, որ «ազատք զիւրեանց զերդումարդ բաժանեն․․․»<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։</ref>։ Այսպես կարող էին վարվել ոչ միայն ստրուկների, այլև ճորտերի հետ<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։</ref>։ Ճորտատիրական իրավունքն արտացոլվել է նաև Հայոց դատաստանագրքերում ([[Մխիթար Գոշ]]ի Դատաստանագիրք, 2-րդ մաս, հոդված 3, [[Սմբատ Սպարապետ]]ի Դատաստանագիրք, հոդված 118)<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։</ref>։ Ճորտատիրական իրավունքն ավելի մեծ թվով գյուղացիների վրա է տարածվել զարգացած ֆեոդալիզմի շրջանում, հատկապես [[Կիլիկիա]]յի հայկական պետությունում<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։</ref>։ Հատկանշական է, որ «պառիկոս»-ներին (ճորտերին) վերաբերող նշված հոդվածը (118) Սմբատ Սպարապետը գրի է առել ստրուկներին նվիրված 115–117 հոդվածներից անմիջապես հետո<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։</ref>։ Հայտնի է նաև, որ մոնղոլական տերության առաջնորդի՝ Ղազան խանի 1303 թվականի յառլեխով (հրովարտակ) Արևմտյան իլխանության (այդ թվում՝ Հայաստանի) գյուղացիները փաստորեն ամրացվել են հողին<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։</ref>։ Այդ օրենքով 30-ամյա վաղեմության ժամկետ է սահմանվել փախած գյուղացիներին բռնի նրանց տերերին վերադարձնելու մասին<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։</ref>։ Ճորտատիրական իրավունքը դրանից հետո նույնպես դարեր շարունակ պահպանվել է զանազան դրսևորումներով։ Արևելյան Հայաստանում ճորտատիրական իրավունքը վերացվել է 1870-ի գյուղացիական ռեֆորմով, սակայն ճորտական աշխատանքի առանձին վերապրուկներ պահպանվեցին մինչև խորհրդային կարգերի հաստատումը<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։</ref>։ Իսկ ամբողջ ժողովրդի մեջ ճորտական հոգեբանությունը, ցավոք, խորը նստվածք է թողել, ինչը պայմանավորված էր սովետական–ստալինյան Ռուսաստանի կիսաճորտատիրական–պարտոկրատական համակարգի յոթանասունամյա տիրապետությամբ և ինչը հոգեբանորեն խորապես խանգարում ու խոչընդոտում է Հայ ժողովրդի ազատագրության և Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանի ստեղծման գործըթացին։
 
== Ծանոթագրություններ ==