«Ավատատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
[[Պատկեր:109Bäuerliche Abgaben.jpg|240px|մինի|Գյուղացիները հարկ են վճարում կալվածատիրոջը]]
 
'''Ֆեոդալիզմ''' կամ '''ավատատիրություն''' ({{lang-de|Feudalismus}}, {{lang-fr|feodalite}}, ուշ [[լատիներեն]], feodum, feudum ֆեոդ), համաշխարհային պատմության զարգացման մեջ [[ստրկատիրություն|ստրկատիրական]] հասարակարգին (մի շարք երկրներում՝ [[նախնադարյան համայնական հասարակարգ]]ին) հաջորդող և [[կապիտալիզմ]]ին նախորդող դասակարգային հակամարտ հասարակարգ։ Երբեմն կոչվում էր նաև ճորտատիրական հասարակարգ, կամ [[ճորտատիրություն]]՝ այնտեղ գոյություն ունեցած ճորտատիրական իրավունքի անունով։
 
Ֆեոդալական հասարակարգի հիմնական դասակարգերն են՝ իշխող ֆեոդալ, հողատերերը և կախյալ գյուղացիները։ Ֆեոդալական սեփականության կողքին գոյություն է ունեցել գյուղացիների ու արհեստավորների միանձնյա սեփականություն՝ աշխատանքի գործիքների և անձնական աշխատանքի վրա հիմնված մասնավոր տնտեսության արդյունքների նկատմամբ։ Դա առաջ է բերել անմիջական արտադրողի որոշ շահագրգռվածություն [[աշխատանքի արտադրողականություն|աշխատանքի արտադրողականության]] բարձրացման մեջ, որը պայմանավորել է ֆեոդալիզմի առաջադիմական բնույթը նախորդ հասարակարգերի համեմատությամբ։ Ֆեոդալիզմին բնորոշ է ագրայրային էկոնոմիկան, [[բնատնտեսություն]]ը, մանր անհատական արտադրությունը, ագրոտեխնիկայի դանդաղ զարգացումը և ավանդույթի մեծ ուժը։ [[Միջին դարեր]]ի բովանդակությունը կազմող ֆեոդալիզմը որպես համաշխարհային պատմության դարաշրջան, ընդգրկում է V դարից վերջից մինչև XVII դարի կեսը։ Չնայած աշխարհի մեծ մասում ֆեոդալական հարաբերությունները ոչ միայն պահպանվել, այլև շարունակել են տիրապետել նաև հաջորդ դարաշրջանում, վերջինիս բովանդակությունն արդեն հարաճուն կերպով որոշվել է ամրապնդվող կապիտալիստական հարաբերություններով։ Ֆեոդալիզմը անցել է զարգացման տարբեր փուլեր՝ ծննդի (գենեզիսի), զարգացած ֆեոդալիզմի և ուշ ֆեոդալիզմի, որոնց ժամանակագրության շրջանակները աշխարհի զանազան շրջանների և երկրների համար տարբեր են։