«Ավատատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
XVII դ, ուժեղացել են աոևտրատնտեսական կապերը երկրի տարբեր մասերի միջև, աճել է ապրանքային արտադրությունը, ի հայտ են եկել առաջին մանուֆակտուրաները, սկսել է ձևավորվել համառուսաստանյան շուկան և այլն։ XVII-XVIII դդ. Ռուսսատսնում զուգահեռ զարգացել են ճորտատիրական և սաղմնավորվող կապիտալիստական հարաբերությունները։ XIX դ. երկրորդ քառորդում ակնառու է դարձել կալվածատիրական տնտեսության անկումը։ Ճորտատիրական իրավունքի վերացումից հետո, ավելի քան կես դար, պահպանվել են ֆեոդալիզմի մնացուկները՝ կալվածատիրական հողատիրությունը և ինքնակալությունը։
 
[[Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխություն|Բոշլևիկների հոկտեմբերյան ՙսոցիալիստական՚ հեղաշրջման]] հաղթանակից հետո սովետների II համագումարի 1917-ի հոկտոմբերի 25-ին ընդունած «Հողի մասին» դեկրետով ընդմիշտ ոչնչացվել է կալվածատիրական հողատիրությունը և այդպիսով Ռուսաստանում, իսկ հետո՝ նաև [[ԽՍՀՄ]] կազմի մեջ բռնի մտցված մյուս երկրներում վերջ դրվել երկրում ֆեոդալիզմի մնացուկներին։ ԽՍՀՄ տարածքում հիմք է դրվել չեկիստա–բյուրոկրատական բոլշևիկյան կուսակցապետությանը՝ Պարտոկրատիային։ Վերջինս իր տիրապետության պահպանման համար մշտաես օգտվել է հատկապես ռուս ժողովրդի հոգու մեջ խորապես ներթափանցած [[ճորտՃորտ|ճորտական]] հոգեբանության առկայությունից։
 
== Ֆեոդալիզմը Հայաստանում ==