«Ավատատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 58.
 
=== Հայկական ավատատիրության առանձնահատկությունը ===
Հայկական ավատատիրության առանձնահատկությունն այն էր, որ, ի տարբերություն արևմտաեվրոպական ավատատիրության՝ Հայաստանում հողային ավատը պատկանում էր ընտանիքին և ոչ թե անհատին։ Ավատի սեփականատեր Հայաստանում դառնում էր ԸՆՏԱՆԻՔԻ, գերդաստանի կամ ավելի ճիշտ՝ ՏՈՀՄԻ ավագը, որը կարող էր լինել ոչ թե տվյալ վախճանված ավատատիրոջ որդին, այլ ՏՈՀՄԻ կողմնային ճյուղի ավագը, որը տվյալ պահին ավագն էր ամբողջ ՏՈՀՄՈՒՄ<ref>Այսինքն՝ Մեծ Հայքի կամ Հայկական ֆեոդալիզմը ոչ թե անհատական, այլ տոհմական ֆեոդալիզմ էր։ – Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեան։</ref>։ [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] թագավորությունում [[Արշակունիներ|Արշակունիների]] ժամանակվանից մինչև [[Բագրատունիներ|Բագրատունիները]] իշխող այս կարգը փոխվեց [[Կիլիկյան Հայաստան|Կիլիկյան Հայաստանում]], որտեղ ավատատիրությունը նման էր [[Արևմտյան Եվրոպա|Արևմտյան Եվրոպայի]] ավատատիրական կարգերին<ref>Այսինքն՝ Հայկական Կիլիկիայի կամ [[Սիսուան (թերթ)|Սիսուանի]] ֆեոդալիզմը ոչ թե տոհմական, այլ անհատական ֆեոդալիզմ էր։ – Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեան։</ref>։
 
== Գրականություն ==