«Մաշկաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Дерматология
No edit summary
Տող 1.
'''Մաշկաբանություն''' (դերմատոլոգիա ({{lang-el|δέρμα}}, ([[սեռական հոլով|սեռ.]] {{lang-el2|δερματός}}) — «մաշկ» և {{lang-el2|λόγος}} — «գիտություն»)) - գիտություն, [[բժշկություն|բժշկության]] ճյուղ` մաշկային հիվանդությունների մասին, ուսումնասիրում է [[մաշկ]]ի, նրա հավելումների([[մազ]]եր, [[եղունգ]]ներ) և տեսանելի [[լորձաթաղանթ]]ների կառուցվածքն ու ֆունկցիանները նորմայում և պաթոլոգիայի ժամանակ, պարզում է տարբեր [[դերմատոզ]]ների պատճառներն ու պաթոգենեզը, մշակում մաշկային հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդները:
 
== Պատմություն ==
Որպես գիտություն ձևավորվել է 18-րդ դարում: 19-րդ դարում գոյություն ունեցող գերմանական, անգլիական, ռուսական և ամերիկյան դպրոցները խիստ տարբերվում էին մաշկային հիվանդությունների էության ընկալման հարցերում: Սակայն 20-րդ դարի սկզբում այդ տարբերությունները հարթվեցին, և այժմ կարելի է խոսել միայն տարբեր դպրոցների գիտական հետազոտությունների ուղղվածությունների որոշ առանձնահատկությունների մասին: Այդ գործում հսկայական դեր խաղացին միջազգային դերմատոլոգիական կոնգրեսնները, դերմատոլոգիական պարբերականները, գիտնականների անձնական կապերը և այլն:
Տարբեր անվանումներով մաշկային փոփոխությունների նկարագրություններ կարելի է գտնել հին և հնագույն զանազան գրավոր աղբյուրներում: Սակայն [[դերմատոլոգիան]] որպես գիտություն հնարավոր եղավ ձևավորել մաշկային ցանավորումների միասնական կառուցվածքային դասակարգում մտցնելուց
հետո միայն:
Մաշկաբանության անգլիական դպրոցի հիմնադիրը Ռ. Ուիլանն էր, ով առաջինն էր ժամանակակից մակարդակով նկարագրել [[էկզեմա]]ն: Ու. Ուիլսոնը նկարագրել է [[կարմիր տափակ որքին]] և այլ հիվանդություններ, 1867թ.-ին Անգլիայում հրատարակվել է առաջին դերմատոլոգիական պարբերականը: Ֆրանսիական մաշկաբանական դպրոցի հիմնադիրն էր Զ. Ալիբերտը, ով կազմել է մաշկային հիվանդությունների մասին ձեռնարկ և ատլաս: Ֆրանսիացի մաշկաբան Է. Բազինը նկարագրել է [[քոսի տիզ]]ը ՝որպես [[քոս]]ի հարուցիչ , և մակաբույծ սնկերը որպես [[միկոզ]]ների հարուցիչներ: Գերմանական դպրոցի հիմնադիրն է համարվում Ֆ. Հեբրան, ով կազմել է մաշկային հիվանդությունների յուրահատուկ ձեռնարկ և ատլաս, նկարագրել պոլիֆորմ էքսուդատիվ էրիթեման և այլն: Նրա աշակերտ Կապոսին նկարագրել է իդիոպաթիկ հեմոռագիկ սարկոման, որը ստացել է [[Կապոշիի սարկոմա]] անվանումը: Ամերիկացի նշանավոր դերմատոլոգներից են եղել Լ. Ա. Դուրինգը, Ուայթը, Հայդը և այլոք: