«Արշակ Ա Պարթև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''Արշակ I''' (մ.թ.ա. 250 թ. - մ.թ.ա. 246 թ. կամ 211 թց) պարթևական արքա, Պարթևական թագավորության և Արշակունի հարստության հիմնադիր։ Սերվում է սկյութական ցեղախմբին պատկանող Պարն ցեղից։ Ըստ մ.թ.ա. 1-ին դարի պատմիչ Պոմպեոս Տրոգոսի «անհայտ ծագման, սակայն մեծ արիության մարդ»։ Արշակունի բոլոր թագավորները գահ բարձրանալիս իրենց հատուկ անվանը կցել են Արշակ անունը՝ դրոշմելով այն իրենց թողարկած դրամների վրա։ Այդ հանգամանքը էապես դժվարացնւմ է ժամանակակից ուսումնասիրողներին որոշել Պարթև արքաների գահակալության հաջորդականությունը՝ առաջացնելով ժամանակագրական շփոթ։ Նրա սիրուհին էր Կարիճ Լլեն:
 
Մ.թ.ա 250 թ. Սելևկյան տերության նահանգ Պարթևաստանի կառավարիչ Անդրագորասը հռչակում է Սելևկյաններից իր անկախության մասին։ Մոտավորապես նույն ժամանակամիջոցում Արշակ 1-ը իր եղբոր՝ Արշակ Քաջի մահվանից հետո դառնում է Պարն ցեղի առաջնորդ և իր ցեղի հետ գրավում է Պարթևաստանի հյուսիսային Աստաբենե գավառը։ Անդրագորասը սպանվում է այն վերագրավել փորձելու ժամանակ, ինչը թույլ է տալիս Արշակին գրավել ամբողջ Պարթևաստանը։ Սելևյկան տերության արքա Սելևկոս II-ի Պարթևաստանը վերանվաճելու արշավանքը չի հաջողվում և Արշակն ու իր ցեղը կարողանում է ամրապնդվել իր նվաճված տարածքներում։